Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 ապրիլի 2009

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության 2009թ. մարտի 19-ի որոշմամբ 2008թ. մրցանակի արժանացած մեկ տասնյակ ընկերություններին մրցանակների հանձնման արարողությունը։
Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և հանձնելով պարգևները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը չափազանց խստապահանջ է եղել որակական հատկանիշները գնահատելիս։ Նա կարևորել է, որ մրցույթը եղել է բաց ու թափանցիկ և հայտ ներկայացրած ու հաղթող ճանաչված բոլոր կազմակերպությունները` օբյեկտիվ չափանիշներով քննության շրջանն անցնելով, կարողացել են ապացուցել իրենց գերազանցությունը։ «Այս գեղեցիկ ավանդույթի նպատակն այն է, որ խթանենք որակի բարձրացումը ՀՀ-ում և հանրության ուշադրությանը ներկայացնենք այն կազմակերպություններին, որոնք հասել են որոշակի հաջողությունների։ Եվ, բնականաբար, դա նպատակ ունի խորացնելու մրցակցությունը ՀՀ-ում։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մասնակիցների քանակը կլինի ավելի շատ, մրցակցությունը` ավելի թեժ, արդյունքում կշահենք մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասել է վարչապետը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր հաղթողներին, ՀՀ կառավարության ղեկավարը բեղմնավոր աշխատանք է մաղթել նրանց` ի շահ մեր ժողովրդի։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ