Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ, այցելել է Մասիսի «Ալիշան» ընկերություն, ծանոթացել մրգերի և բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությանը, հիմնադրումից հետո անցած յոթ տարիներին ունեցած ձեռքբերումներին, առկա խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այս տարեսկզբին հիմնված ջերմոցային տնտեսությանը։
Նշելով, որ գյուղատնտեսությունը և, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են, վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները` պետության կողմից հնարավոր աջակցություն ցույց տալու նպատակով։ «Ալիշան» ՍՊԸ-ում ներկայումս առկա խնդիրներից առանձնացնելով հարկային դաշտի հետ հարաբերությունների, շրջանառու միջոցների համալրման հարցերը, վարչապետը վստահեցրել է, որ դրանք կքննարկվեն օպերատիվ շտաբի կողմից։
«Երրորդը ջերմոցային տնտեսության դրական փորձն է, որ այստեղ կուտակվել է և այդ փորձի տարածումը Հայաստանի այլ շրջաններում։ Ձեռնարկությունը պատրաստ է օժանդակել ե՛ւ մասնավոր հատվածին, ե՛ւ պետությանը այս փորձը տարածելու գործում, ինչը նույնպես մեզ համար հետաքրքրական է։ Այնպես որ, կարծում եմ, այս ձեռնարկությանը լավ ապագա է սպասվում Հայաստանում»,- ասել է վարչապետը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ