Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի վերաբերյալ խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խմբի առարկությունները, մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը և այլ հարցեր։
Խորհրդի նախորդ նիստի մեկ տասնյակից ավելի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։ Մասնավորապես, խորհուրդն ի գիտություն է ընդունել Ռազմավարական քաղաքականության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը այն մասին, որ համապատասխան աշխատանքային խմբերի հետ քննարկվել է պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված 2010-2011թթ. նախատեսված միջոցառումների ցանկում առկա ծրագրերի իրականացումը, որի արդյունքում առաջարկվել է ծրագրերի մի մասը տեղափոխել 2009թ.` ներկայացնելով հիշյալ խնդրի լուծման եռամյա ծրագիր։ Ըստ նրա, դա հնարավորություն կտա արդեն այս տարեվերջին ունենալ էլեկտրոնային կառավարման գործող համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման իրական հնարավորություններով։ Ի գիտություն է ընդունվել նաև խորհրդի Գիտության և կրթության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը «Հայկական էթնիկ բիզնես-մասնագիտական ցանցի» ստեղծման վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է հարցի վերաբերյալ համապատասխան վերլուծական նախապատրաստել և ներկայացնել նաև Ազգային մրցունակության խորհրդի քննարկմանը, քանի որ այն, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հնարավորություն է ընձեռնում արագ և առանց մեծ ծախսերի մոբիլիզացնելու համայնքները։ Մեկ այլ հանձնարարականի` ՀՀ-ում ՏՏ ոլորտում նշանակալից հայտնագործությունների և լավագույն աշխատանքների համար միջազգային նախագահական մրցանակ սահմանելու վերաբերյալ ևս, ի գիտություն է ընդունվել, որ հարցը դրական լուծում է ստացել, ինչը, անկասկած, կնպաստի մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը և միջազգային հեղինակության աճին։
Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռևս քննարկման փուլում են։ Վարչապետը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումները շարունակելու և դրանց լուծման գործում հետևողականություն դրսևորելու անհրաժեշտությունը։
Օրակարգի երկրորդ հարցի` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առարկությունների վերաբերյալ, հանձնարարվել է շարունակել հարցի քննարկումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին։
Խորհուրդը քննարկել է նաև մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որը նախապատրաստվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «ՏՏ ոլորտի գործարար և կարգավորիչ դաշտը Հայաստանում» վերլուծություն-հաշվետվության և Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների առաջարկությունների հիման վրա։ Նշվել է, որ փաթեթը, որում ներառված են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներմուծման և արտահանման խնդիրները, քննարկվել է շուրջ 5 տասնյակ ձեռնարկությունների և ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտեի հետ։
Վարչապետը հանձնարարել է «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին` մեկ շաբաթյա ժամկետում հավաքագրել և հստակորեն շարադրել քննարկվող խնդրում ընկերություններին մտահոգող բոլոր հարցերը և ներկայացնել ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտե։ Վերջինիս հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել պաշտոնական մեկնաբանություններ նշված հարցադրումներին, որից հետո, անհրաժեշտության դեպքում, հարցը լրացուցիչ կքննարկվի խորհրդի հաջորդ նիստում։
Այլ հարցերի թվում, խորհուրդը քննարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումները ևս։ Նշվել է, որ չնայած անցած տարի ակտիվությունը ոլորտում մեծ է եղել, այնուամենայնիվ, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից տրված գնահատականներում վարկանիշի նահանջ կա։ Խնդրի կարգավորման ուղիների թվում նշվել է, մասնավորապես, երկրում ոլորտի իրական վիճակի մասին տեղեկատվության հոսքերի համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների` հասարակության լայն խավերին հասանելիության և մատչելիության, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման, ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարելավման անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ՀՀ գիտության և կրթության նախարարին` ուսումնասիրել նշված հարցերի լուծման Էստոնիայի դրական փորձը և ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։ Որոշվել է նաև առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` քննարկել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից էլեկտրոնային վճարումների պարտադիր համակարգի սահմանման հնարավորությունը։
Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ՏՏ ոլորտի խթանման և հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով, հանդես է եկել այս տարվա երրորդ եռամսյակում էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ ներկայացուցչական համաժողով կազմակերպելու մասին հայտարարությամբ։

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ