Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Պրոմ էքսպո» ընկերության կողմից, նաև ՀՀ կառավարության աջակցությամբ կազմակերպված «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսի բացմանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցում է ավանդաբար կազմակերպվող այս ցուցահանդեսին` նպատակ ունենալով խթանել շինարարության ոլորտում գործող ընկերությունների միջև փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, պարզելու համար, թե որո՞նք են այն նորամուծությունները, որ հնարավոր է ապահովել այս բնագավառում։
«Գաղտնիք չէ, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է և այսօր այդ ոլորտում մասնավոր ներդրումների նվազումը էական ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսական համակարգի և համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Նաև ուզում եմ օգտվել այս հնարավորությունից ու ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել այն նոր նախաձեռնության վրա, որով հանդես եկավ օպերատիվ շտաբը երեկ, այն է` կառավարությունը` նպատակ ունենալով խրախուսել և աջակցել շինարարության ոլորտի զարգացումը, բացառիկ որոշում է ընդունել` տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին, որպեսզի նրանք կարողանան մեծ ծավալով վարկեր ներգրավել առևտրային բանկերից և շինարարությունը նոր թափ ստանա։ Համոզված եմ, որ այսօրվա ցուցահանդեսը նույնպես այդպիսի բացառիկ հնարավորություն է, որով մենք փորձում ենք խթանել ընդհանրապես շինարարության ոլորտի զարգացումը ՀՀ-ում», - ասել է վարչապետը։
Բացման արարողությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ