Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 ապրիլի 2009

Օպերատիվ շտաբի հայտարարություն

Օպերատիվ շտաբը հրավիրում է բնակելի շենքերի կառուցապատում իրականացնող ընկերություններին` մասնակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, համաձայն որի գրավի դիմաց ՀՀ կառավարությունը կառուցապատողներին տրամադրելու է վարկային երաշխիքներ` կիսավարտ բնակելի շինարարական օբյեկտներն ավարտելու նպատակով: Որպես գրավ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գույքը:
Տրամադրվող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրավադրվող անշարժ գույքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գույքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունվելու 2 անկախ գնահատող ընկերությունների կողմից տրված շուկայական գների նվազագույնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչև 3 տարի ժամկետով: Տրամադրվող երաշխիքի գումարն այլ տեսակի գրավի դիմաց (բանկերում հաշիվների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացվելիության աստիճանից, կարող է հասնել գրավադրվող գույքի շուկայական գնի մինչև 100%-ը:
Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջվող վարկի միայն մայր գումարի համար:

Կառուցապատողներին ներկայացվող պահանջները.
1. Առևտրային բանկը պատրաստ է վարկավորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայության պարագայում, ինչը հավաստվում է առևտրային բանկի կողմից պաշտոնական գրությամբ:
2. Կառուցապատման ենթակա օբյեկտի պատրաստվածության աստիճանը պետք է լինի առնվազն 75%, ինչը հավաստվում է գույքը գնահատող ընկերությունների կողմից:
Առաջարկվող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բավարարող հայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դեպքում` նախապատվությունը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների ավարտման աստիճանը առավելագույնն է և որոնց կառույցի 1 քառ.մ շուկայական արժեքը նվազագույնն է:
Կառուցապատողն օպերատիվ շտաբին պետք է ներկայացնի` ըստ կից ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը:
Օպերապիվ շտաբն իրավունք է վերապահում կառուցապատողների կողմից ներկայացված տվյալները, ինչպես նաև գնահատողներից ստացված գնահատականները լրացուցիչ փորձաքննության ենթարկել:
Դիմումներն ընդունվում են սկսած 2009 թվականի ապրիլի 14-ից` հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1, Օպերատիվ Շտաբ: Լրացուցիչ տեղեկություններ (պարզաբանումներ) ստանալու համար կարող եք զանգահարել (010) 52-92-39 հեռախոսահամարով կամ նամակ ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով. operativ@gov.am:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ