Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 մարտի 2003

ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են գործարար համայնքը ներկայացնող խորհրդի բոլոր անդամները։ Նրանք‘ ռոտացիոն կարգով խորհրդի ընթացիկ աշատանքներին մասնակցող գործարարների հետ շարունակում են ակտիվ աշխատել խորհրդի անդամներին համատեղող «44-ի ակումբ»-ի շրջանակներում։ Ի կատարումն Գործարարության աջակցման խորհրդի նախորդ‘ փետրվարի 27-ին կայացած նիստի հանձնարարականի, մասնակիցները քննարկել են խորհրդի գործարար շրջանակներից մշտական գործող 3 աշխատանքային խմբերի անհատական կազմերի ձևավորման, ղեկավարների ընտրության և աշխատանքների կանոնակարգման հարցերը։ Կարևորելով աշխատանքային խմբերի ստեղծումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանց կազմի ձևավորումը, ղեկավարների ընտրությունը ինքնանպատակ չէ, խմբերում պետք է ընդգրկվեն առանձին ոլորտներում աշխատանքային որոշակի փորձ ունեցող գործարարներ‘ հետագա աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպելու և մշակվելիք ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար։ Քննարկման արդյունքում գործարարների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, ձևավորվել են մշտական գործող 3 աշխատանքային խմբերի անհատական կազմերը։ Արտահանման աջակցման և խրախուսման հարցերի խմբի նախագահ է ընտրվել «Հայ կոնսալտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման հարցերի խմբի նախագահ‘ «Գրանդ Տորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Փինարբասին, օրենսդրական նախաձեռնությունների և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի խմբի նախագահ‘ «Եվրոստան ույուտ» ՍՊԸ-ի ղեկավար Արայիկ Բադեյանը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, ԶՀԳ գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը հավաստել է, որ Զարգացման հայկական գործակալությունում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքային խմբերի գործունեությունը կազմակերպելու և դրանց անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար։ Կարևորելով գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կառավարության համագործակցությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորաստեղծ աշխատանքային խմբերի անդամներին ու ղեկավարներին և հանձնարարել մեկ ամսվա ընթացքում իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել խորհրդի քարտուղարությանը‘ Գործարարության աջակցման խորհրդի նիստերում քննարկելու համա
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ