Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում ընդգրկված մի քանի հարցերից, այսօրվա նիստում խորհուրդը հասցրել է քննարկել միայն նախորդ նիստի արձանագրությամբ տրված շուրջ մեկ տասնյակ հանձնարարականների կատարման ընթացքը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանձնարարականները հիմնականում և ժամանակին կատարվել են։ Մասնավորապես, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հարկային մարմնի կողմից հաշվառվող բոլոր հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի գծով պարտավորությունների մարմանն ուղղելու ընթացակարգերը ՀՀ կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտության ու հրատապության մասին առաջարկությունն ի գիտություն ընդունելու հանձնարարականի վերաբերյալ, նշվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է համարում հիշյալ ընթացակարգերի կատարելագործումը, իսկ հրատապության առումով` առաջարկում է հարցին անդրադառնալ ՀՀ հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի շրջանակներում։
Այդ և մեկ այլ` «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի և «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից առաջարկված` հարկ վճարողի մոտ այլ հարկատուների հաշվին գերավճարի գումարը հաշվանցելու դիմումի առկայության պայմաններում, նախքան օրենքով սահմանված կարգով այդ դիմումի հիման վրա ուսումնասիրության անցկացումը, դիմումում նշված` հաշվանցման ենթակա գումարի մասով հարկային պարտավորությունների գանձումից (այդ թվում` հարկ վճարողի բանկային հաշիվների վրա արգելանք դնելու միջոցով) ձեռնպահ մնալու ընթացակարգի ներդրման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքի քննարկման արդյունքում, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին` առաջարկությունների հեղինակների հետ մեկ անգամ ևս քննարկել բարձրացված հարցերը և, համաձայնության գալու դեպքում, արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
Սուրեն Կարայանին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին հանձնարարվել է նաև մեկ անգամ ևս քննարկել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի առաջարկությունները` հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների խրախուսման գործընթացի մասին, ինչպես նաև հարկային մարմինների նյութական խրախուսման ֆոնդի եկամուտների և հարկային իրավախախտումների արդյունքում պետական բյուջե հավաքագրված գումարների միջև գործող ուղղակի կապի վերացման հարցերը։
«Հայաստանի Բանկերի Միություն» իրավաբանական անձանց միության նախագահին` բանկերի միության կողմից բանկային համակարգում ԱԱՀ-ի կիրառման գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթն ամփոփելու և Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) քննարկմանը ներկայացնելու հանձնարարականի կատարման ընթացքի քննարկման արդյունքում հանձնարարվել է` ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ, մեկ անգամ ևս քննարկել Հայաստանի բանկերի միության կողմից ներկայացված օրենսդրական բարեփոխումների իրականացման առաջարկները և արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը որոշվել է հետաձգել և քննարկել խորհրդի հաջորդ նիստում։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ