Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայրենական ապրանքարտադրողների միության անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ։
Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակը հանրապետության ընթացիկ տնտեսական իրավիճակի քննարկումն է, համատեղ ջանքերով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հաղթահարման ուղիների հստակեցման համար։ Հիշեցնելով, որ տնտեսվարող սուբյեկտների հետ պարբերական խորհրդակցությունների անցկացումը կառավարության հակաճգնաժամային ծրագրի առաջնահերթ կետերից է, Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև հայրենական ապրանքարտադրողների հետ երկխոսության կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և միության ավելի քան երեք տասնյակ ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել հանրապետության տնտեսության ներկայիս իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական արտադրողների միությունում քննարկվել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը և միության անդամները, ըստ էության, պաշտպանում են նրանում ամրագրված մոտեցումները, պատրաստ են նպաստել հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, ենթակառուցվածքների բարելավման և այլ նախագծերի իրականացմանը։ Հայրենական ապրանքարտադրողները կարևորել են նաև ներկա պայմաններում ձեռնարկատիրական կապիտալում պետության մասնակցության նշանակությունը, վարկավորման ծավալների մեծացումը, հարկային քաղաքականության բարելավումը, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում տեղական արտադրության խթանումը, ինովացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացումը, արտահանումը խթանող մասնագիտական կազմակերպության ստեղծումը, կառավարություն-արհմիություն համագործակցության անհրաժեշտությունը և այլն։
Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունը Ապրանքարտադրողների միջազգային միության անդամ է և այդ համատեքստում կարող է օգտագործել իր հնարավորությունները` հայկական ապրանքների արտահանման հարցերի լուծման համար։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ արտահայտել է իր և կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների, մշակվող նախագծերի մասին` հավաստիացնելով, որ բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին։
Մեկ անգամ ևս ընդգծելով հայրենական ապրանքարտադրողների հետ հանդիպման կարևորությունը, վարչապետը նշել է, որ նման խորհրդակցությունները լինելու են պարբերական, քանի որ հնարավորություն են տալիս կառավարությանը քննարկվող հարցերի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ