Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի պատրաստման առաքելությանը` ՀԲ Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի գլխավորությամբ։
ՀԲ առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` համագործակցության համար, նշելով, որ առաքելությունն արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել համապատասխան նախարարություններում և գերատեսչություններում։
Ռոբերտ Տալիերսոն ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք առաջիկա երեք տարիների համար նախատեսվող վարկային ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքը։ Առաքելության այս այցի օրերին, ըստ նրա, ՀՀ պետական մարմինների հետ քննարկվել է 2009 թվականի համար նախատեսվող վարկային ծրագիրը, իսկ 2010-2011թթ. ծրագրերին առաքելությունը կանդրադառնա ապրիլի վերջին տասնօրյակում կայանալիք հաջորդ այցի ընթացքում։
Պարոն Տալիերսոն վարչապետին ներկայացրել է առաջին վարկային ծրագրին նախորդող միջոցառումների վերաբերյալ ՀԲ առաքելության նկատառումներն ու ՀՀ նախարարությունների հետ քննարկումների արդյունքները, ընդգծելով, որ ծրագիրն ունենալու է հակաճգնաժամային ուղղվածություն։ Նա կարևորել է նախատեսվող լրացուցիչ ֆինանսական միջոցներն առաջին հերթին սոցիալական հիմնախնդիրներին, անապահով խավերի պաշտպանությանը նպատակաուղղելու անհրաժեշտությունը։ ՀԲ առաքելության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ կառավարության մինչ այժմ ձեռնարկած քայլերը այդ, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, գործարար միջավայրի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է ՀԲ առաքելության ղեկավարի դիտարկումներին։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ ներկայացված միջոցառումները կորոշակիացվեն ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ համաձայնության գալուց հետո։ ՀՀ կառավարության ղեկավարը համաձայնել է նաև մակրոտնտեսական կանխատեսումների հստակեցման և մի շարք սցենարների մշակման համար փորձագետների աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին։
Ռոբերտ Տալիերսոն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է օգնելու Հայաստանին և այս տարվա վարկային ծրագրի նախնական միջոցառումների վերջնական հստակեցումից հետո, հնարավորին սեղմ ժամկետում փոխհամաձայնեցված փաստաթուղթը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ