Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 ապրիլի 2009

Այսօր կառավարության Մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի և ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի մասնակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթի անցկացման առաջարկը և հայտարարել մրցույթի մեկնարկը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը որոշել է սատարել «Մեդիամաքս» լրատվական գործակալության այս նախաձեռնությանը` ելնելով հասարակության, մասնավորապես, երիտասարդության հետ կապերի ակտիվացման, երկրի և պետության համար կարևորագույն հարցերի քննարկմանը նրանց մասնակցությունն ապահովելու անհրաժեշտության կարևորումից։
Նշվել է, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները, ովքեր առաջարկում նշված պայմաններով և ժամկետներում ռեֆերատներ կներկայացնեն հիշյալ թեմայով։ Մրցույթի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին` իրենց տեսակետներն արտահայտելու համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հաղթահարման ուղիների ու միջոցների, ոչ ստանդարտ լուծումների, ստեղծված պայմաններում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, քննարկել ներկայացված գաղափարները, որոնց մի մասը կարող է նաև կիրառական նշանակություն ունենալ։
Մրցույթում հաղթած լավագույն երեք աշխատանքների հեղինակները ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարժանանան դրամական պարգևների և հուշադրամների։
Նշվել է նաև, որ ցանկացողները մրցույթի պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ «Մեդիամաքս»-ի Banks.am կայքում բացված համապատասխան բաժնից։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ