Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, բարեկամություն, որը մեկ ագամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում։ Այսօր ևս, ըստ Տիգրան Սարգսյանի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որը կուժեղացնի թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի դիմադրողականությունը ճգնաժամի բացասական ազդեցությունների հանդեպ։
Այդ համատեքստում կարևորելով ՀՀ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, կնպաստի, որպեսզի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ավելի մեծ թափով իրականացվեն։
Նախարար Համիդ Բեհբահանին ևս ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր բարեկամ երկիր է, որի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության այլ բնագավառներում իր երկրի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից է։ Մասնավորապես, տրանսպորտի ոլորտում նախատեսվող երկկողմ ծրագրերի թվում Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը։ Նա նշել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ Համիդ Բեհբահանիի, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն և շինարարության իրականացում։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարևոր այդ նախագիծը։ «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, և մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթևեկությունը մեր երկու երկրների միջև հնարավորինս դյուրացվի», - ասել է նախարարը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ կապով երկաթգծի կառուցմամբ, որի բացակայությունը թույլ չի տալիս լիովին օգտագործել երկու կողմերի ունեցած ողջ ներուժը։ Ըստ վարչապետի, Հայաստան-Իրան երկաթգծի գործարկմամբ մեր երկրի ապրանքաշրջանառության ոլորտում իրավիճակն էապես կփոխվի, բազմաթիվ ձեռնարկություններ կսկսեն աշխատել, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ բնագավառներում կան նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը։

 

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ