Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության առևտրի հարցերով պետական քարտուղար Գուննար Ուիսլանդերին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով վերջին շրջանում հայ-շվեդական շփումներում նկատվող ակտիվացման միտումները, վարչապետը հույս է հայտնել, որ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության այս այցը ևս կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների առաջընթացին։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ արդեն իսկ տեղյակ է այցի շրջանակներում ՀՀ պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շվեդական պատվիրակության ունեցած հանդիպումների, քննարկումների մասին, որոնք ուղղված են փոխադարձ կապերի խթանմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Շվեդիայի հետ փոխգործակցությունը զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։
Ներկայացնելով արդի փոփոխվող աշխարհում մեր երկրի զարգացման հնարավորություններն ու ծրագրերը, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության և գործընկեր այլ երկրների ու միջազգային կառույցների օժանդակությամբ Հայաստանին կհաջողվի հաղթահարել ինչպես Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր, այնպես էլ ավելի երկարաժամկետ զարգացման ընթացքում հնարավոր դժվարությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության վերջին հաջողություններից է համարել 2009թ. հունվարի 1-ից GSP+ համակարգում մեր երկրի ներգրավումը, որն ապահովում է Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքի էական նվազում, նշելով, որ ՀՀ կառավարությունը ջանում է, որպեսզի որքան հնարավոր է մեծ թվով հայկական ձեռնարկություններ կարողանան օգտվել այդ հնարավորությունից։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է OMX ֆոնդային բորսայի հետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարևոր փուլ է Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հավակնությունների իրականացման գործում և այդ համատեքստում 2008թ. հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը հանձնվել է այդ ընկերությանը։ Վարչապետը նաև հույս է հայտնել, որ OMX-ի հետ փոխշահավետ համագործակցությունը օրինակ կհանդիսանա նաև շվեդական այլ ընկերություններին` մեր երկրում ներդրումներ կատարելու համար։
Գուննար Ուիսլանդերը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Շվեդիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը բավական լավ է ընթանում, այդուհանդերձ, ըստ նրա, հնարավորություններն ավելին են։ Ողջունելով Հայաստանի հետագա զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերն ու նախաձեռնությունները, պետքարտուղարը հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստակամ է այդ ամենի իրականացման գործում հնարավորինս աջակցելու և օժանդակելու Հայաստանին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ