Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 մարտի 2009

Այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստ է տեղի ունեցել ՀՀ Կոտայքի մարզում` Աղվերանում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ` մարզի 2008թ սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների, իրականացված և նախատեսվող ներդրումների, ծրագրերի մասին։
ՀՀ կառավարության նախորդ նիստերից մեկում բոլոր մարզպետներին տրված հանձնարարականի համաձայն, Կոտայքի մարզպետը ներկայացրել է նաև համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունները դիմագրավելու համար մարզի ներքին հնարավորությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Վարչապետի առաջարկով Կ. Շահգալդյանը, երեկ ՀՀ կառավարության ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, այսօր կառավարության անդամներին ևս ներկայացրել է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Կոտայքի մարզում։
Անդրադառնալով մարզպետի հաշվետվության մեջ տեղ գտած հանքահումքային ոլորտի խնդիրներին, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին, Կոտայքի մարզպետին` մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել տեղեկանք մարզում այդ ոլորտի վիճակի մասին, նշելով, թե ի՞նչ լիցենզիաներ կան և որքանո՞վ են դրանք իրագործվում, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ։
Կոտայքի մարզպետի հաշվետվության կապակցությամբ, վարչապետն անդրադարձել է նաև «Բջնի» հանքային ջրերի գործարանի ապագայի վերաբերյալ եղած մտահոգություններին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դատական գործընթացը չի ենթադրում, որ գործարանը մասնատվելու և վաճառվելու է։ Ըստ կառավարության ղեկավարի, ընդհակառակը, կառավարությունն հետևելու է, որ այդ գործընթացը կարճ ժամկետում ավարտվի։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործարանն ամբողջությամբ աշխատելու է և մոտեցումներ կան, որ աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, գործարանի աշխատակիցներն այդ մասին չպետք է մտահոգություն ունենան։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ 2009թ. պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու և մի շարք այլ հարցերի մասին»։
Հաշվի առնելով ընթացիկ տարում տնտեսության զարգացման ոչ օրինաչափ դրսևորումները և ժամանակային առումով փաստացի տվյալների նեղ ընդգրկումը, որոշվել է` անփոփոխ թողնելով ՀՀ 2009թ. պետական բյուջեով հարկային եկամուտների և պետական տուրքերի, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախատեսված եկամուտների հավաքագրման տարեկան ծրագրային ցուցանիշները, վերանայել դրանց հավաքագրման ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573 որոշմամբ սահմանված 2009թ. եռամսյակային համամասնությունները։ Մասնավորապես` կատարման տեսանկյունից ռիսկերը նվազեցնելու նպատակով, այդ եկամտատեսակների գծով ռիսկային գնահատված 131.6մլրդ դրամից 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակներում ծրագրավորված մասը` 102.6 մլրդ ընդհանուր գումարով տեղաշարժել 4-րդ եռամսյակ, այդ եկամտատեսակների գծով ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների փաստացի մուտքերի և մարտ ամսվա սպասողական-կատարողականի հանրագումարն ընդունել որպես դրանց հավաքագրման 1-ին եռամսյակի ծրագիր, ըստ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573 որոշմամբ 2009թ. 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար վերը նշված եկամուտների հավաքագրման արդեն իսկ սահմանված համամասնությունների, վերահաշվարկել այդ եռամսյակների համար հավաքագրման ներկայումս որպես ոչ ռիսկային գնահատվող գումարի համապատասխան ծրագրային գումարները։ Փոփոխվել են նաև պաշտոնական դրամաշնորհների գծով եռամսյակային համամասնությունները, վերանայվել են ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573 որոշմամբ 2009թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գծով զուտ մուտքերի եռամսյակային կատարման գումարները` հաշվի առնելով պետական արժեթղթերի թողարկման ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների փաստացի արդյունքներով պայմանավորված 1-ին եռամսյակի զուտ մուտքերի սպասողական և տարվա ընթացքում ՀՀ 2009թ. պետական բյուջեի ելքերի ֆինանսավորմանը պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցների ուղղման հնարավորությունը։ Արդյունքում որոշվել է` պահպանելով ՀՀ 2009թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գծով զուտ մուտքերի տարեկան ծավալը, եռամսյակային կտրվածքով (աճողական) ավելացնել դրանց ծավալները. 1-ին եռամսյակում 21.8 մլրդ դրամով, 1-ին կիսամյակում` 22.8 մլրդ դրամով և 9 ամսում` 20.0մլրդ դրամով։
Ելնելով ՀՀ 2009թ.պետական բյուջեի մուտքերի հավաքագրման եռամսյակային սպասումներից և քննարկելով ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններից ստացված առաջարկությունները, որոշվել է`անփոփոխ թողնելով ծախսերի տարեկան ծրագրային ցուցանիշը, վերանայել դրանց կատարման ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573 որոշմամբ սահմանված 2009թ. եռամսյակային համամասնությունները։ Դրա հետ մեկտեղ, բյուջետային ժամկետանց պարտքերի առաջացման ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, առանձնացվել են այն ծախսային ծրագրերը (93.1 մլրդ դրամ ընդհանուր գումարով), որոնց գծով նախատեսված ծախսերը 2009թ. ժամանակավորապես ամբողջապես կամ մասնակիորեն կկասեցվեն, կասեցվող ծախսերի գծով 1-ին եռամսյակում, 1-ին կիսամյակում և 9 ամսում նախատեսված գումարները տեղաշարժելով 4-րդ եռամսյակ։ Դրա հետ մեկտեղ որոշվել է 2009թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,950.0մլն դրամ ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի «Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերի կառուցապատման աշխատանքների ֆինանսավորման պայմանների մասին» N1384-Ա որոշմամբ «Գլենդել-Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրված փոխանցելի մուրհակների մարումն ըստ նշված որոշմամբ սահմանված ժամանակացույցի կատարելու նպատակով, ինչպես նաև 149.4 մլն դրամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի հունի մաքրման և ափապատնեշների կառուցման նպատակով (վերջինիս հետ միասին նույն գումարի չափով միջծրագրային վերաբաշխման եղանակով կրճատվում են ՀՀ 2009թ. պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարության գծով այլ ծրագրով նախատեսված հատկացումները)։ Որոշմամբ նաև հանձնարարականներ են տրվել` ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարմանն ուղղված մի շարք հարցերի, այդ թվում նաև պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնման գործընթացի կանոնակարգման նպատակով։
Մեկ այլ արձանագրային որոշմամբ կառավարությունը որոշել է` ընդունել ներկայացված որոշման նախագիծը։ Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին` պետական բյուջեի ծախսերի ժամանակավոր կասեցման արդյունքում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009թ. մանկավարժական դրույքների համար տարիֆիկացիաներով սահմանված դրույքաչափերով աշխատավարձերի վճարման համար գումարի չբավականացման դեպքում` երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել նշված գումարի համապատասխան հիմնավորված հաշվարկ` եռամսյակային աճողական կտրվածքով։ Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարին` քննության առնելով սույն արձանագրային որոշման համաձայն ՀՀ մարզպետների կողմից ներկայացված հաշվարկները, մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունը ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում։ Առաջարկը հիմնավորվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամային երևույթներով պայմանավորված հանրապետության տնտեսությունում ոչ բնական` դժվար կանխատեսվող զարգացումների ծավալման պայմաններում ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կորցնում է ի սկզբանե իր մեջ դրված իմաստն ու արդիականությունը։ Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների որոշ դրույթների գործողությունը` ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով։ Որոշվել է նաև օրենքի նախագիծը համարել անհետաձգելի։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Կոտայքի մարզում մշակույթի ոլորտի խնդիրների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հաղորդումը։ Նախարարը նշել է, որ չնայած եղած բազմաթիվ խնդիրներին, այլ մարզերի հետ համեմատած, Կոտայքի մարզում ոլորտի վիճակն ավելի լավ է։
Հաղորդման մեջ արծարծված մարզի պատմամշակութային արժեքների վիճակի հարցի կապակցությամբ, վարչապետն ընդհանուր առմամբ մտահոգիչ է համարել բնակչության, քաղաքացիների վերաբերմունքը հիշյալ արժեքների նկատմամբ։ Նա անհրաժեշտ է համարել այդ առումով մեծ ուշադրություն դարձնել հատկապես երիտասարդության կրթության ու դաստիարակության խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բոլոր դպրոցների տարեկան ծրագրերում պետք է նախատեսվեն այցեր իրենց մարզերի պատմամշակութային հուշարձաններ, ընդգծելով նաև էկոլոգիական դաստիարակության կարևորությունը։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարներին` համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել առկ վիճակն էապես փոխելու համար։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Կոտայքի մարզի բնակավայրերի ջրամատակարարման իրավիճակի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումները ևս։
Գործադիրն ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2007թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը։ Հանձնարարվել է ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացված ստուգումների արդյունքներով կազմվող և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող եզրակացություններում ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության, հիմնադրամների ձևավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծության, ինչպես նաև օրենսդրության, կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների խախտումների պատճառների և հետևանքների վերաբերյալ հավաստի և օբյեկտիվ տեղեկատվության առկայությունը։ Հանձնարարվել է նաև քննարկել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից արձանագրված խախտումների առաջացման պատճառները (հիմքերը), բացահայտված թերությունների վերաբերյալ հսկող մարմնի կողմից կազմված տեղեկանքները և մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցների վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, մեկամսյա ժամկետում կազմել ու պետական և տարածքային կառավարման մարմիններին տրամադրել տեղեկանքներ` ընկերություննների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հսկող մարմնին ներկայացված եզրակացությունների և հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում բացահայտված թերությունների վերաբերյալ, եռամսյա ժամկետում մշակել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացվող եզրակացությունների կազմման մեթոդական ուղեցույց` ըստ աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգման օբյեկտների։
Վարչապետը նշել է, որ որոշման հանձնարարականների կատարումը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում և մեկ ամիս հետո անդրադարձ է լինելու, գնահատականներ են տրվելու։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012թթ. գործողությունների ծրագրին և միջոցառումների ցանկին։ Որպես հիշյալ ծրագրի գերակայություններ նշվել են` երիտասարդների` իրենց ձգտումներին, ընդունակություններին ու կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովում, զբաղվածության և աշխատատեղերի ստեղծում, երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն։ 2008-2012թթ. ռազմավարությամբ նախատեսված 2009-2012թթ. գործողություններն ընդգրկված կլինեն կրթական սոցիալական, առողջապահական և այլ ոլորտների զարգացման պետական ծրագրերում։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1810-Ն որոշման մեջ, որով ՀՀ տրանսպորտային տեսչության կառուցվածքը հաստատող N2 հավելվածը շարադրվել է նոր խմբագրմամբ, ըստ որի, այն համալրվել է նոր տարածքային մարմիններով (յուրաքանչյուր մարզում մեկ տարածքային մարմին), որոնք կապահովեն ՀՀ մարզերում ՀՀ տրանսպորտային տեսչությանը վերապահված գործառույթների արդյունավետ իրականացումը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին։ Օրենքների նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում նպատակային ներդրումային, սոցիալական և բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում, համապատասխանաբար պետական և համայնքային, կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ներդրմամբ մասնակցություն ունենալ տվյալ ներդրումային ծրագրում, ինչպես նաև խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման առաջարկի դեպքում, հնարավոր կլինի պետական և համայնքային, կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օժանդակել նմանատիպ ծրագրերի իրականացմանը։ 3 օր ժամկետ է տրվել նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար։
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է լրավճար` դիվանագետի օտար լեզվի իմացության համար։ Սահմանվել է նաև, որ լրավճարը տրվում է ՀՀ ԱԳՆ աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետներին` նրանց պաշտոնային դրույքաչափի տասը տոկոսի չափով, ռուսերենից և երկրորդ օտար լեզվից բացի, երրորդ օտար լեզվի իմացության համար։ Երրորդ լեզվի իմացության ստուգումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի կազմը և հանձնաժողովի կողմից լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ընդունել նախատեսված իրավական ակտը։
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, գործադիրը հաստատել է «Շարժական սանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը»։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Նիստում կառավարությունը հաստատել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրապարակում» ծրագրերի 2009թ. ֆինանսավորման չափերը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել հանրապետությունում որդեգրման գործընթացի ամբողջական պատկերի ներկայացման, տեղեկատվական հոսքերի կենտրոնացման, կանոնակարգման, կառավարման և վերահսկման գործընթացը, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը։
Գործադիրը դրական եզրակացություն է տվել «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ օրենքի նախագծին։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ին տալ վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա` բժշկական թափոնները ոչնչացնելու համար։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարներին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել հսկողություն որոշմամբ սահմանված վնասազերծման աշխատանքների կատարման նկատմամբ։
Որոշվել է նաև «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ին երեք տարի ժամկետով տալ մարտական զենքի արտադրության լիզենզիա։
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ-ի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի մինչև 2005թ. հունվարի 28-ին ստորագրված N653-АМ, ՀՀ-ի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005թ. ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», ՀՀ-ի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007թ. հունվարի 17-ին ստորագրված N1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերով կառուցված և վերականգնված ենթակառուցվածքների հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին»։ Որոշումն ընդունվել է հիշյալ համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների հետագա պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով։ Որոշման մեջ նշված գույքը նվիրաբերվում է այն համայնքներին, որոնց տարածքում կառուցվել են օբյեկտները։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին։
Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև «Մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 2009թ. փետրվարի 3-ի NՆ-122-4 որոշումը, կառավարությունը որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը` Եվրասիական զարգացման բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով։
«Պետական կառավարչական հիմնակների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Շիրակի մարզային գործակալության Արթիկ քաղաքի Բաղրամյան 4 հասցեում գտնվող շենքի երրորդ հարկից 40.1 քմ ընդհանուր մակերեսով N10, N11 սենյակները հետ վերցնել և ամրացնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N484-Ն որոշման մեջ։ Սահմանվել է, որ հաստատագրված վճար վճարողները ներկայացնում են տեղեկություններ ամսվա ընթացքում ստացված և իրականացված գազի ծավալների վերաբերյալ։ Դրա հետ կապված փոփոխվում է նաև որոշմամբ սահմանված ձևը` լրացնելով գազի ստացված ծավալների վերաբերյալ տեղեկությունների լրացման տողը։ Հաշվի առնելով, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2009թ փետրավարի 1-ից, որոշմամբ սահմանվել է, որ հիշյալ գործունեությունն իրականացնողները ստացված և իրականացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները փոփոխված ձևով առաջին անգամ ներկայացնում են 2009թ. մարտ ամսվա համար։
«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2011թթ. հոկտեմբերի 12-21-ը ներառյալ։ Որոշման համաձայն, փորձնական մարդահամարը կանցկացվի 2010թ. ապրիլի 14-23-ը ներառյալ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջուրի, Խաշթառակի գյուղական համայնքներում։ Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում 2011թթ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը։ Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, առաջարկվել Երևանի քաղաքապետին` համակողմանի աջակցել վիճակագրական մարմիններին` 2011թ. մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում, իսկ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում։ Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարներին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել 2011թթ. մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը։
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյանի, Աղավնաձորի գյուղական համայնքների հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ