Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և հանրապետության մարզպետների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության խնդիրներին։
Խորհրդակցության սկզբում վարչապետը կարևորել է գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, դրանք ժամանակին և հաջողությամբ իրականացնելու համար ձեռնարկվող միջոցառումները։ Ընդգծելով, որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որին հատկապես այսօր` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ լուրջ ուշադրություն է դարձվում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը` ոլորտում ներդրումներ ապահովելու, վերամշակող ձեռնարկություններին աջակցելու, դրանով իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է հանրապետությունում գարնանացանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև ՀՀ մարզպետները խոսել են իրենց մարզերում կատարվող աշխատանքների մասին, հարցեր ուղղել գյուղատնտեսության նախարարին։ Քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները, բարձր լեռնային համայնքների սուբսիդավորման, գյուղացիական տնտեսությունները մշակաբույսերի սերմերով, պարարտանյութերով, քիմիկատներով, ոռոգման ջրով, գյուղտեխնիկայով ապահովելու, ինչպես նաև գարնանային հեղեղումների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների վերացման և այլ խնդիրներ։
Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին` համատեղ քննարկել և ներկայացնել մարզերում հանրային աշխատանքների կազմակերպմանն աջակցելու հնարավորությունները` բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով։
Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս նշել է գարնանացանի նախապատրաստական աշխատանքները ժամանակին և հաջողությամբ իրականացնելու կարևորությունը` գյուղատնտեսության տարեկան նախատեսված արդյունքներն ապահովելու համար։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ