Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։
Վարչապետը նշել է, որ պարոն Սեդրակյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները ոգևորիչ են։ ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը և անձամբ Պերճ Սեդրակյանին Հայրենիքում իրականացված ծրագրերի համար։ Ըստ Տիգրան Սարգսյանի, այդ ամենն այսօր կարևորվում է նաև այն պատճառով, որ օգնում է թուլացնելու համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, միաժամանակ, նաև բարձրացնելու դիմադրողականությունը դրանց հանդեպ։
ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ, իր համոզմամբ, միության գործունեությունը պետք է կենտրոնանա առաջին հերթին հայրենիքի շուրջ, քանի որ ըստ նրա, իրականացվող ծրագրերը Հայրենիքի միջոցով աջակցում են նաև ամբողջ սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը։
Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը և Պերճ Սեդրակյանը խոսել են նաև Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական և այլ հիմնախնդիրների լուծման համար հայոց պետության, եկեղեցու, բարեգործական և այլ կազմակերպությունների ջանքերի մեկտեղման հարցերի մասին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ