Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 մարտի 2009

Մարտի 21-ին և 22-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի անդամ և հրավիրված պետական ու մասնավոր հատվածների ղեկավարների մասնակցությամբ նիստում քննարկվել են հակաճգնաժամային և ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված` մասնավորապես, e-governemant (էլեկտրոնային կառավարություն), Սպիտակ քաղաքում «Վարպետաց թաղամասի» ստեղծման, Տաթևի վանական համալիրի կառուցման և այլ նախագծեր, կրթական ոլորտում ծրագրերի իրականացման հարցեր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխարհում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ռազմավարությունը, որպեսզի Ազգային մրցունակության հոգաբարձուների խորհրդի գործողությունները ևս համահունչ լինեն ստեղծված իրավիճակին։ «Կարևորը հայ ժողովրդին համախմբելն է` կարևորագույն ծրագրերի կատարման համար», -նշել է վարչապետը։
Մարտի 22-ին Հայաստանի ազգային մրցունակության հոգաբարձուների խորհրդի նիստը շարունակվել է աշխատանքային խմբերում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ