Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մարտի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի «Մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագիրը համաֆինանսավորելու մասին» N1367-Ա որոշման համաձայն ֆինանսական հաստատություններին տրամադրված բյուջետային վարկերի պահանջի իրավունքներն օտարել ՀՀ կենտրոնական բանկին, կնքելով պահանջի իրավունքի զիջման պայմանագիր։ Որոշման մեջ սահմանվել են նաև պայմանագրի կնքման հիմնական պայմանները, որոնց համաձայն` վաճառվող պահանջի իրավունքի գինը հավասար է իրավունքի փոխանցման օրվա դրությամբ վարկի հիմնական գումարի մնացորդի և տարեկան 8,15 տոկոս դրույքով հաշվարկված տոկոսագումարի մնացորդի հանրագումարին, տարեկան 0,1 տոկոս դրույքով հաշվարկված տոկոսագումարի մնացորդը հանդիսանում է զեղչ հօգուտ գնորդի, ինչպես նաև պահանջի իրավունքի գինը ենթակա է միանվագ վճարման փոխանցման ակտի կնքումից հետո 2 բանկային օրվա ընթացքում։ Որոշման արդյունքում մասնավոր բանկ-պետություն վարկային հարաբերությունները կփոխարինվեն մասնավոր բանկ-Կենտրոնական բանկ վարկային հարաբերություններով։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովը երեկ հաստատել է պայմանագիրը Համաշխարհային բանկի հետ և ակնկալվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Համաշխարհային բանկից կստացվի 50մլն ԱՄՆ դոլար։ Այդ գումարն ամբողջությամբ տրամադրվելու է Կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար և պետական միջոցներն արդյունավետ կառավարման նպատակ է հետապնդում։ Ըստ Տիգրան Սարգսյանի, որոշման նպատակն այն է, որ այն գումարները, որոնք դեռևս տեղաբաշխված չեն և չեն հասցնի տեղաբաշխվել Կենտրոնական բանկի կողմից` մինչև Համաշխարհային բանկի գումարը ստանալը, հնարավոր լինի օգտագործել աղետի գոտում վերականգնման աշխատանքների իրականացման համար։
«Այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկի 50 մլն դոլարը առևտրային բանկերի միջոցով կտեղաբաշխվի, փոքր և միջին բիզնեսին կտրամադրվեն վարկեր, մենք, բնականաբար, տեսնելով ընթացքը` ինչպե՞ս են այդ միջոցները տեղաբաշխվում, ջանքեր կգործադրենք, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավենք։ Որովհետև, կարծում եմ, որ իրականում պահանջարկը կլինի ավելի մեծ, քան այս 50 միլիոն դոլարն է, և մենք արդեն ունենք միջազգային կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ, որ փոքր և միջին բիզնեսին տրվող վարկային միջոցների ծավալները պետք է ավելացնենք։ Այնպես որ հիմա պետք է ուշի ուշով հետևենք, որպեսզի այդ 50 մլն դոլարը մեր առևտրային բանկերը տեղաբաշխեն»,- ասել է վարչապետը։
Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսերի և դեֆիցիտի գումարներն ավելացնել 3 մլրդ 600 մլն դրամով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։ Նույն որոշմամբ ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև 2009թ. մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» գնման պայմանագրով նախատեսված կանխավճարի գումարները հիշյալ ընկերությանը վճարելու նպատակով։
Վարչապետը նշել է, որ այս որոշումը, ըստ էության, փոխկապակցված է նախորդ որոշման հետ, և երկուսն էլ հստակ հակաճգնաժամային բովանդակություն ունեն։ Տիգրան Սարգսյանը կարևորել է միջոցառումների իրականացման արագությունը։ Նա ընդգծել է, որ օպերատիվ կերպով գումարները մի հոդվածից մյուսը փոխադրվում են` պետության սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։
«Ես պետք է խնդրեմ քաղաքաշինության նախարարությանը` այս պայմանագրի շրջանակներում աշխատել նաև շինարարների հետ, այն առումով, որ երեկ մենք Վանաձորում քիմիական գործարանում ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ այս գումարների մի մասն անպայման պետք է ուղղվի շինանյութերի ձեռքբերմանը հենց Վանաձորի քիմիական կոմբինատից, որովհետև նրանք ունեն հնարավորություն արտադրելու շինանյութեր, որոնք այսօր ավելի էժան են, քան այն գները, որ ձևավորվել են հանրապետությունում։ Կարծում ենք, որ այդ նոր տեսակի տեղական շինանյութերի օգտագործումը նաև մի կողմից էժանացնելու է շինարարությունը, մյուս կողմից` խթանելու է, որպեսզի քիմիական կոմբինատն ամբողջ ծավալով աշխատի։ Ես նաև խորհրդակցությունից հետո խոսել եմ մեր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, նրանք նույնպես շահագրգռված են այդ համագործակցության մեջ և այսօր հանդիպում է տեղի ունենալու քիմիական կոմբինատում, և կխնդրեի, որպեսզի դուք վերահսկողության ներքո պահեք այս գործընթացը։ Կարծում եմ, սա նույնպես կարող է բերել մեր ծախսերի էժանացմանը և ավելի մեծ ծավալի աշխատանք կարող ենք կատարել աղետի գոտում»,- նշել է վարչապետը։
Կառավարությունը որոշում է ընդունել` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2008թ. մրցանակներ շնորհելու մասին։ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար, մրցանակների են արժանացել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ», «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ները, «Ջերմուկ Մայր Գործարան» ՓԲԸ-ն, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոն», «Սպիտակ տնակ», «Էյ էմ Փի Ջի Գրուպ», «Վ.Աղաբաբյան», «Սեմուր ընդ Կո», «Բարի Սամարացի» ՍՊԸ-ները։
Գործադիրը հավանություն է տվել «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին։ Նշվել է, որ փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացման արդյունավետ շարունակությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, դեռևս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անկախ և հաշվետու արդարադատության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, արդարադատության մատչելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովման ուղղությամբ։
Դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ 2009թ. պետական բյուջեի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը նախատեսված 227 մլն 161 հազար դրամ ծախսերը բաշխելու վերաբերյալ։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացման և բարեփոխումների հայեցակարգին։ Արձանագրային որոշման նպատակն է՝ ապահովել ՀՀ նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծումը, նյութական պահուստի արդիականացումն ու ընդլայնումը, ինչը կնվազեցնի նաև ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները։ Նույն որոշմամբ հավանություն է տրվել նյութական պահուստի համակարգի զարգացմանը և բարեփոխումներին ուղղված միջոցառումների ցանկին և ժամանակացույցին ևս։
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը։ Փաստաթուղթը նպատակաուղղված է օժանդակելու ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին՝ արտադրանքի իրացման, արտահանման խոչընդոտները հաղթահարելու և միջազգային շուկային ինտեգրվելու գործում, ինչպես նաև ապահովելու սպառողների շահերի պաշտպանությունը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2009թ. հունիսի 1-ից։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական ծրագիր» դրամաշնորհի համաձայնագրի՝ առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման իրականացման առանձնահատկությունը, կառավարությունը սահմանել է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով։ Սահմանվել է նաև, որ ծրագրի համակարգման՝ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարը։
Նիստում կառավարությունը հաստատել է Հարավային (Լատինական) Ամերիկայի երկրների հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագիրը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման հիմնական նպատակներն են՝ Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանումը, զորակցումը տարածաշրջանի հայ համայնքների մշակութային հիմնախնդիրների լուծմանը, հայոց լեզվի իմացության և օգտագործման խթանումը, աջակցությունը կրթական, մշակութային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և այն համահայկական ծրագրերում ներգրավելուն։
«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունում ներառվող տեղեկությունների ցանկը, և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է դեպի ենթակառուցվածք փոխադրողների անխտրական մուտքի ապահովում՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևերից։ Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում հաստատել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության կազմման ձևը։
Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև Երևանի (Հայաստան) միջազգային դպրոցների կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հրազդանի Վ.Սարոյանի անվան N11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N2179-Ն համապատասխան որոշումը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, ինչպես նաև զննության արձանագրության ու գրանցման մատյանի ձևերը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի N895 որոշման մեջ՝ այն 2008թ. օգոստոսի 21-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Որոշմամբ սահմանվում են մաքսային միջնորդական գործունեությունը և մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող պետական լիազոր մարմինը։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2009-2010 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 38 տեղ՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքի։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ինչպես պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար հողերի տրամադրում կառավարության որոշմամբ, այնպես էլ քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերն օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելու դեպքում, կառավարությունից թույլտվություն ստանալու մեխանիզմ։ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ օրինագծի մշակմամբ, իսկ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի փոխադարձության սկզբունքով որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ազատել դիվանագիտական ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողի հարկից։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 9-ի «ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N155 որոշման մեջ, որը հնարավորություն կտա նախաքննություն իրականացնելիս խուսափել անշարժ գույքի մասին տեղեկատվություն ստանալու խնդրում առաջացող լրացուցիչ դժվարություններից։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշման մեջ։ Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել որոշման N1 հավելվածի 71-րդ կետը, որը վերաբերում էր «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատմանը։ Որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, որ նախագծի մշակումն ու իրականացումը առաջացնում է լրացուցիչ ֆինանսատնտեսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն, ինչը ներկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում նպատակահարմար չէ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` Համահայկական երիտասարդական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոցի N50/5 հասցեում գտնվող շենքը և այդ շենքում առկա գույքն ընդունել որպես նվիրատվություն` այն, որպես գույքային ներդրում, Հայաստանի Հանրապետության անունից «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին փոխանցելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` տասնօրյա ժամկետում Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ համատեղ ապահովել որոշման մեջ նշված շենքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը, որից հետո հիշյալ հասցեում գտնվող շենքը և այդ շենքում առկա գույքը, որպես գույքային ներդրում, Հայաստանի Հանրապետության անունից փոխանցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին։
Ելնելով 2008թ. կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված առանձին աշխատանքների կատարման համար քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմերով սահմանված առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆինանսական հատկացումների շրջանակներում այդ շինարարական աշխատանքների շարունակման համար պայմանագրում փոփոխությունների կատարումը պայմանավորված չէ գնման առանձին ընթացակարգի կազմակերպումից խուսափելու հետ, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Վարչական օբյեկտների շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված 522 մլն դրամ միջոցներից մինչև 242մլն դրամ հատկացվում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքի շինարարական աշխատանքների ձեռքբերմանը, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի միջև 2008թ. դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում ծավալային, գումարային և ժամկետային փոփոխություններ կատարելու միջոցով` համաձայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի։
Լրացում կատարելով ՀՀ ջրային օրենսգրքում, գործադիրը որոշել է օրենսգրքի 33-րդ հոդվածի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, և դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձևակերպման` նույն ժամկետով և պայմաններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Իրավական ակտերի մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից ետ վերցնել Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող 8048,0քմ արտաքին մակերեսով 65967,2 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և ամրացնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N1115-Ն որոշման մեջ, ըստ որի, մասնավորապես, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ 10-րդ և 18-րդ կետերը լրացվել են ՀԴՄ-ների կիրառման հետ կապված խնդիրները հստակեցնող նոր ենթակետերով։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 7 մլն 195 հազար 936.44 դրամ արժողությամբ գույքով (Պուշկինի փող. 51/2 շենքը) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց։ Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ին պայմանագրային հիմունքով վարձակալության հանձնված 10մլն 157 հազար 443.42 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Գետամեջի պոմպակայանի հին շենքը ետ վերցնել «Երևան Ջուր» ՓԲԸ-ից՝ կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմաններում։ Որոշմամբ ՀՀ-ի կողմից ձեռք բերված վերոհիշյալ գույքն ամրացվել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Որոշվել է նաև վերջինիս հաշվեկշռում հաշվառված գույքը ներդնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով։
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովի, Շահումյանի, ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ