Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 փետրվարի 2003

ՀՀ վարչապետ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ԶՀԳ ՓԲԸ-ի 2002 թ. գործունեության հաշվետվությունը և ընթացիկ մի քանի հարցեր։ Ընկերության կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունը ներկայացրել է գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը։ Նա նշել է, որ տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ‘ գործակալությունը զգալի աշխատանք է կատարել վարկային միջոցների ներգրավման, տարբեր երկրներում Հայաստանն ու նրա տնտեսությունը ներկայացնող ցուցահանդեսների կազմակերպման, այդ ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման ուղղությամբ։ Ընկերությունը արդյունավետ գործունեություն է ծավալել Հայրենիք-Սփյուռք համաժողովի շրջանակներում, ստեղծվել է գործակալության էլեկտրոնային կատալոգը։ Որպես կատարված աշխատանքների լավագույն ցուցանիշներից մեկը, Վ.Մովսիսյանը նշել է, որ 2000 թ.-ի համեմատ 2002թ.-ին պոտենցիալ ներդրողների թիվը Հայաստանում աճել է շուրջ 10 անգամ‘ հասնելով գրեթե 600-ի։ Քննարկման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ գործակալությունը հատկապես 2002 թ. նկատելի առաջընթաց է ունեցել, և այժմ գլխավոր խնդիրը գործարար շրջանակների հետ ավելի ակտիվ աշատելն է, նոր պայմաններին համապատասխան ճկուն մոտեցումների որդեգրումը։ Արձանագրելով, որ ԶՀԳ-ն այսօր արդեն լիովին կայացած կառույց է, խորհրդի անդամները գործակալության 2002 թ. կատարած աշխատանքները գնահատել են բավարար։ Այնուհետև նիստի մասնակիցները քննարկել են տարբեր երկրներում «Հայկական արտահանման տուն» կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունը։ Նշվել է, որ դրանք իրականացնելու են մարքեթինգային ուսումնասիրություններ, աշխատանքներ են կատարելու արտահանման ներուժ ունեցող հայաստանյան ապրանքների ցուցասրահների կազմակերպման, միջազգային ցուցահանդեսներում հայկական ապրանքների ներկայացման ապահովման և այլ ուղղություններով։ Այդպիսի կառույց արդեն իսկ գործում է Մոսկվայում, գրանցվել է Տորոնտոյում, նախատեսվում է կազմակերել նաև մի շարք այլ երկրներում։ Խորհուրդը որոշել է ընդհանուր առմամբ հավանություն տալ «Հայկական արտահանման տների» կազմակերպման գաղափարին‘ որպես արտահանման խթանմանն ուղղված ժամանակակից, աշխարհում ընդունված ձևի։ Միաժամանակ հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում դրանց կազմակերպման տարբերակների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել‘ խորհրդի հաջորդ նիստում քննարկելու համար։ Խորհրդի անդամները որոշում են ընդունել նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կառուցվածքային փոփոխությունների, աշխատակիցների ատեստավորման, թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի և ժամկետների վերաբերյալ։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ