Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Վանաձոր-խիմպրոմ» ՓԲԸ քիմկոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին։
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։ Որոշվել է վերսկսել կարբամիտի, սելիտրայի և այլ պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաև ուսումնասիրել կարբիդի արտադրության ներկա պայմաններն ու հնարավորությունները։ Վարչապետը նշել է, որ ձեռնարկության կողմից տեղական հումքով տարբեր տեսակի պարարտանյութերի արտադրության նախատեսվող ծավալները կարող են ապահովել հանրապետության գյուղական տնտեսությունների ամբողջ պահանջարկը, նպաստավոր հիմքեր ստեղծելով գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի համար։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ և արդյունավետ լուծման նպատակով։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ