Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 մարտի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան, շրջել արտադրամասերում, ծանոթացել «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից վերջերս գործարկված ձեռնարկության արտադրական կարողություններին, զարգացման հեռանկարներին, աշխատանքային պայմաններին։
«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը վարչապետին ներկայացրել է, որ 1999թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է հանրապետության մի շարք հանքային դաշտերի հետախուզման և պաշարների հաշվարկման, դրա հիման վրա հարստացուցիչ գործարանների կառուցման և պղնձի, ոսկու և այլ մետաղների շահագործման գործունեությամբ։ Մասիսի ոսկու վերամշակման գործարանն այդպիսի նախագծերից մեկն է, որն արդեն փորձարկվել է և ունի զարգացման լավ հեռանկարներ։ Գործարանն արդեն իսկ ստեղծել է 20 աշխատատեղ, մոտակա 2 ամսում կստեղծվի ևս 15-20-ը՝ 150 հազար նվազագույն աշխատավարձով։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում լուրջ դժվարություններ են ստեղծվել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, մինչդեռ ոսկերչության բնագավառում, ընդհակառակը, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները։ Մասիսի ոսկու վերամշակման գործարանը, ըստ նրա, այդպիսի հաջողված նախաձեռնություններից է, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է արդի ստանդարտներին։ Վարչապետը նշել է, որ տեղական հումքի վրա մասնագիտացող նման ձեռնարկությունների աշխատանքը չափազանց կարևոր է և պատահական չէ, որ Երևանի ոսկերչական գործարանի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան այս գործարանի պատրաստի արտադրանքն ամբողջությամբ ձեռք բերելու համար։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ