Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 փետրվարի 2003

ՀՀ կառավարության նիստից հետո, այսօր տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցման խորհրդի այս տարվա երկրորդ ընդլայնված նիստը, որին հրավիրվել են Համաշխարհային բանկի, Եվրամիության, գործարար համայնքի, շահագրգիռ նախարարությունների, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ։ Նիստը վարել է Գործարարության աջակցման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նիստի սկզբում խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի որոշմամբ Գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով (5-րդ ռոտացիա) ընդգրկված ութ անդամներին։ Նրանք են‘ Ջ.Ջանոյանը‘ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի նախագահ, Ս.Մաթևոսյանը‘ «Լիկվոր» դեղագործական ընկերություն ՍՊԸ-ի տնօրեն, Ռ.Մարտիրոսյանը‘ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Ս.Գիշյանը‘ Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի վարչության նախագահ, Հ.Չիլինգարյանը‘ «Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն, Գ.Բարսեղյանը‘ «Թուֆենկյան» ՍՊԸ-ի գործադիր տնօերն, Ա.Քուչուկյանը‘ «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, Կ.Անդրեասյանը‘ «Ֆրստ Թրավլ ընդ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն։ Խորհրդի կողմից նոր անդամների կազմը հաստատվելուց հետո, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ռոտացիոն կարգով խորհրդի աշխատանքներին մասնակցած նախկին անդամներին և հույս հայտնել, որ խորհրդի նոր անդամները կաշխատեն նույնպիսի ակտիվությամբ։ Օրակարգի երկրորդ հարցի‘ ԳԱԽ-ի գործարար համայնքը ներկայացնող անդամների շրջանակից մշտական գործող երեք աշխատանքային խմբերի ստեղծման մասին նախորդ նիստում արված առաջարկության վերաբերյալ զեկուցել է խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը։ Առաջարկվել է ստեղծել արտահանման աջակցման և խրախուսման, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման, օրենսդրական նախաձեռնությունների և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի աշխատանքային խմբեր։ Ըստ զեկուցողի, դրանց նպատակն այն է, որ գործարարները հնարավորություն ունենան գործուն մասնակցություն ցուցաբերել նշված երեք ուղղություններով կառավարության տնտեսական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը։ Կարևորելով աշխատանքային խմբերի ստեղծումը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի քննարկմանն է ներկայացրել նաև դրանց ձևավորման և աշխատանքների կազմակերպման կարգերի վերաբերյալ նախագծերը։ Առաջարկվել է, որ խմբերը ձևավորվեն ինչպես Գործարարության աջակցման խորհրդի ներկայիս անդամներից, այնպես էլ խորհրդի ընդհանուր կազմում ընդգրկված գործարար համայնքի այլ ներկայացուցիչներից, խմբերի անդամներն իրենք ընտրեն իրենց ղեկավարներին, ինչպես նաև մշակեն քննարկման ենթակա հարցերի շրջանակը։ Աշխատանքային խմբերի ստեղծման և դրանց ձևավորման ու աշխատանքների կազմակերպման կարգերը հաստատելուց հետո, ԳԱԽ-ի նիստում հանձնարարվել է կարճ ժամկետում նշված խնդիրները քննարկել գործարար համայնքի ներկայացուցիչների ակումբում և որոշակի առաջարկություններ ներկայացնել մարտին կայանալիք գործարարության աջակցման խորհրդի նիստի քննարկմանը‘ խորհրդի աշխատանքների տարեկան ծրագրում ներառելու համար։ Այնուհետև քննարկվել է օրակարգի մյուս հարցը, որը վերաբերել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀԲ-ի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգիչ և վարչական ծախսերի երրորդ տարեկան հետազոտությամբ հայտնաբերված գործարար միջավայրի առկա խոչընդոտներին և գործարար միջագայրի բարելավմանը։ Հարցը ներկայացնող ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշել է, որ հետազոտության մեջ արված առաջարկությունների հիմնական մասը կատարվել է, կան նաև այնպիսիք, որոնք լուծման շարունակական ընթացք են պահանջում։ Կառավարության կողմից ձեռնարկվել են որոշակի միջոցառումներ, որոնց արդյունքները հավանության են արժանացել Համաշխարհային բանկի կողմից։ Քննարկման ժամանակ ՀԲ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն պարոն Ռոբինսոնն իր հերթին նշել է գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության վարած քաղաքականության մեջ նկատելի առաջընթացը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը առաջարկել է կատարված աշխատանքների նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու համար դիմել ՀԲ-ին, որը դա կարող է անել ԶՀԳ-ի միջոցով։ Նա կարևորել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված արդեն ընդունված մի շարք որոշումներն ու օրենքները գործարարների համար առավել հասանելի դարձնելու, հետադարձ կապի ապահովման շնորհիվ դրանց արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը։ Նիստում գործարար համայնքի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել խորհրդի աշխատանքների արդյունավետության կապակցությամբ և իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ