Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։
Պարոն Մոթաքին ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջև մինչ այժմ կայացած հանդիպումները մեծ դեր են խաղացել երկկողմ հարաբերություններում նոր մթնոլորտի ձևավորման համար, ակտիվորեն շարունակվում են կապերը նաև արտաքին գործերի նախարարությունների, պետական այլ կառույցների միջև, ինչը, ըստ նրա, լավ հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա խորացման համար։
Տիգրան Սարգսյանը և Մանուչեհր Մոթաքին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության մակարդակից, ընդգծելով, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և այլ բնագավառներում փոխշահավետ գործակցության դրական արդյունքները։ Այդ հաջողությունները, ըստ նրանց, ոգևորող օրինակ են նոր ծրագրերի ու նախագծերի մշակման և իրականացման համար, որոնցից շատերը Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի օրակարգում են, և նախատեսվում է, որ կքննարկվեն նաև Իրանի նախագահի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ընթացքում։ Տիգրան Սարգսյանը և Մանուչեհր Մոթաքին իրականացվող հեռանկարային նախագծերի շարքում կարևորել են, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի (տերմինալի) շինարարությունը։ ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղին՝ կառուցման և շահագործման դեպքում, կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Երկուստեք նշվել է երկու երկրների միջև առևտրի, ապրանքափոխանակության խթանման անհրաժեշտությունը, որի ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց։
Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակին, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հարևան երկրների հետ կապերի ու հարաբերությունների ամրապնդումը, համատեղ փոխշահավետ ջանքերը կօգնեն հնարավորինս նվազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցությունները, հաղթահարելու դժվարությունները։
Հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել իրեն հարմար ժամկետում Թեհրան այցելելու ԻԻՀ առաջին փոխնախագահ Փարվիզ Դավուդիի հրավերը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ