Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 մարտի 2009


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 11-րդ հատկացման հայտը և կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է ամփոփ հաշվետվությունը, եռամսյակային ֆինանսական և տարեկան հաշվետվությունները, հատկացման նախապայմանների հաշվետվությունը, աշխատանքային պլանը, գնումների կատարման հաշվետվությունը և գնումների պլանը։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 11-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (2009թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար։
Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի, 11-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 432 հազար ԱՄՆ դոլար), ոռոգվող գյուղատնտեսություն (շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև մոնիտորինգ և գնահատում, ծրագրի կառավարում և վերահսկում բաղադրիչների իրականացմանը։ Արա Հովսեփյանը նշել է նաև, որ գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մնացած գումարն օգտագործելով, կշարունակվեն ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքները։ Նախատեսվում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գումարներն ամբողջապես օգտագործելուց հետո, լրացուցիչ հայտ կներկայացվի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով։
Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի մասով նախատեսված ֆինանսավորումն ուղղվելու է արդեն սկսված 6 մայր ջրանցքների շինարարությանը, պոմպակայանների և ինքնահոս համակարգերի նախագծմանը, 4 համայնքներում երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը և Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը։ Պլանավորված է նաև վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 3 մլն ԱՄՆ դոլար։ Արա Հովսեփյանը նշել է, որ ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ փաստացի և կանխատեսվող (մարտ ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն 810 հազար 276 ԱՄՆ դոլար։
Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը։
Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում պոմպակայանների վերականգնման համար իրականացված մրցույթի նախաորակավորման արդյունքները, կարճ ցուցակը, ինչպես նաև նույն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչների շրջանակներում կնքվելիք Վարկային պայմանագրի նախագիծը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ