Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մարտի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրն արձանագրային որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու և մի շարք այլ հարցերի մասին։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել արձանագրային որոշմանը կից առաջարկվող նախագծերը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի տեքստային մասի, ՀՀ 2009թ. պետական բյուջեի մուտքերի և ելքերի գումարների կատարման ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշմամբ հաստատված եռամսյակային (աճողական) գումարների (խոշորացված ցուցանիշներ) միջեռամսյակային վերաբաշխումների և ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված որոշ ծախսերի ժամանակավորապես կասեցման մասին։ Հանձնարարվել է ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկվել ՀՀ օրենսդիր, դատական մարմինների, դատախազության, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին՝ անհրաժեշտության դեպքում հինգօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի և ոլորտային չափաքանակների շրջանակներում (հաշվի առնելով նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախապես առձեռն տրամադրված նյութերը) առանձին ցուցանիշների փոփոխման վերաբերյալ։ Սահմանվել է, որ նախքան արձանագրային որոշման հաստատվելը կնքված գործարքներում՝ մինչև որոշումից բխող փոփոխությունների կատարումը, ֆինանսավորվում են հաշվի առնելով նախատեսված սահմանափակումները։ Ընդ որում՝ նշված փոփոխությունները կատարվում են մեկ ամսվա ընթացքում։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ քննության առնել արձանագրային որոշման համապատասխան ստացվելիք առաջարկությունները և ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարություն, ինչպես նաև՝ որոշման պահանջների կիրարկման կարգի քննարկման նպատակով, սույն թվականի մարտի 16-ին ժամը 15։00-ին, ՀՀ պետական կառավարչական հիմնարկների գլխավոր ֆինանսիստների մասնակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունում հրավիրել խորհրդակցություն։ Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն՝ ՀՀ 2010-2012 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքները կասեցնելու վերաբերյալ։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում, իհարկե, դժվարություններ կան՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին գործառույթների առումով, բայց դրանք հնարավոր է և պետք է հաղթահարել. «Քանի որ համաշխարհային տնտեսության իրավիճակը զարգանում է ոչ լավ սցենարով և բոլոր կանխատեսումները, որ տալիս էին ՀԲ-ն և արժութային հիմնադրամը, փոխվել են, վերջին երեք ամսվա ընթացքում չորս անգամ վերանայվել են բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները, ավելին՝ ապագայի վերաբերյալ որևիցե կազմակերպություն այսօր ի վիճակի չէ հստակ կանխատեսումներ իրականացնել։ Դրա համար մենք պետք է աշխատենք օպերատիվ ռեժիմով, պետք է խնայենք բոլոր ֆինանսական միջոցները և ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հավաքել հարկեր։ Անորոշությունները չափազանց մեծ են այս պահի դրությամբ, ոչ ոք չի կարող ասել, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու։ Եւ, ըստ էության, մենք անցնում ենք եռամսյակային բյուջետային պլանավորման սկզբունքին և ամեն եռամսյակ ամփոփելու ենք արդյունքներն ու ծրագրավորելու ենք հաջորդ եռամսյակը։ Պաշտպանված հոդվածներն են` սոցիալական ծախսերը, աշխատավարձը, կենսաթոշակները և այլն։ Մնացած բոլոր ծախսերը խստագույն խնայողության ռեժիմով պետք է իրականացնենք։ Սա է մոտեցումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձման կարգը։ Որոշմամբ նախատեսվում է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գումարները ներառել փոխադրման (տոմսի) արժեքի մեջ։ Սահմանվել է, որ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Հանձնարարվել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը՝ օդային ուղևորների հաշվառման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել որոշումից բխող փոփոխություններ, ապահովել օդային փոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող կազմակերպությունների կողմից տոմսերի վաճառքի իրականացման վայրերում, տեսանելի տեղում պետական տուրքի գանձման կարգի վերաբերյալ տեղեկությունների տարածումը։ Սահմանվել է նաև, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը վաճառված ավիատոմսերով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օդային ուղևորների փաստացի թռիչքների ժամանակ գործում են ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 10-ի N2 որոշման դրույթները՝ մինչև 2010թ. մարտի 29-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2009թ. մարտի 29-ից։
Կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Որոշման ընդունումը պայմանավորված է՝ օրենքը խախտելու համար պատասխանատվություն սահմանող 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթների հստակեցման, օրենքի հիշյալ հոդվածներով սահմանված տուգանքները հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հսկողություն իրականացնելիս կիրառելու դրույթի ամրագրման, ինչպես նաև պաշտոնատար անձ չհամարվող, նրանց փոխկապակցված անձ չհամարվող և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի հիշյալ հոդվածներով սահմանված պատասխանատվությունը 2010թ. հունվարի 1-ից կիրառելու դրույթի ամրագրման անհրաժեշտությամբ։ Այս օրինագծի հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին։
Ընդունված օրենքի նախագծի կապակցությամբ վարչապետը նշել է, որ դա, ըստ էության, հարկային վարչարարության որոշակի մեղմացում է և ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի մաս է կազմում։
Կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս, որի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ծառայության համակարգում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ կադաստրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, օրենքի մյուս փոփոխությունները նպատակ են հետապնդում հստակեցնել նրանց աշխատանքի նշանակման և ազատման հետ կապված հարաբերությունները` բացառելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ հնարավոր հակասությունները։
ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի N1651-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան, գործադիրը հաստատել է բնակավայրերի տարածքով անցնող ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը։ Մասնավորապես, բնակավայրերի տարանցիկ հատվածների հստակեցումը պայմանավորված է դրանց նախագծային թողունակության ապահովմանը խոչընդոտող հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, դրանց հարող տարածքների և այդ ճանապարհների մաս հանդիսացող կանգառների, տաղավարների կառուցապատումը պատշաճ մակարդակով կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N655-Ն որոշման մեջ՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերի լիցենզավորման գործընթացի պարզեցումն ու արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Որոշմամբ պարզեցվել է մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ լիցենզավորման գործընթացը և նվազագույնի է հասցվել պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Մասնավորապես, այդ ցանկից հանվել է ավտովարորդների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի անհրաժեշտությունը։ Կանոնակարգվել և հստակեցվել է նաև փոխադրումների գործընթացի կազմակերպման ընթացքում ավտոմոբիլի համալրումը, փոխարինման, սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև ներդիրների ժամկետի լրացման կամ նրա գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու հետ կապված դեղին հիմնագույնի համարանիշերի ստացման և հանձնման գործընթացը։
Լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1809-Ն որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում ստեղծել երկաթուղու զարգացման ծրագրերի և վերլուծության վարչություն։ Հիշյալ վարչության ստեղծումը կնպաստի երկաթուղու զարգացման ծրագրերի և մոնիտորինգի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրի պայմանների պահպանման նպատակով լիազոր մարմնի գործառույթների և ընդհանրապես երկաթուղային տրանսպորտի առավել արդյունավետ գործունեության իրականացմանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ոստիկանության զորքերի խնդիրները, մասնավորապես, դրանց շարքից դուրս բերել քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը։ Նշվել է, որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քրեակատարողական հիմնարկների պահպանությունը քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է, իսկ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումը, ըստ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության, կիրականացնի ՀՀ ոստիկանությունը։ Փոփոխությունները նպատակ ունեն ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել մեկ միասնական՝ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների կողմից։ Արդյունքում կբարելավվի և կբարձրանա ուղեկցումների արդյունավետությունն ու անվտանգությունը։ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի հետ կապված, առաջարկվում է փոփոխություն կատարել նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ոստիկանության զորքերն առանձնացնել վարչական կառուցվածքից որպես հիմնարկ՝ կազմելով ՀՀ ոստիկանության համակարգի մի մասը, որի թվաքանակը սահմանվելու է ՀՀ կառավարության, իսկ կառուցվածքը՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից։ 3 օր ժամկետ է տրվել` ՀՀ արդարադատության նախարարի հետ մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու նախագիծը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին։ Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N1906-Ն որոշմամբ սահմանված աճուրդին մասնակցելու համար վճարման ենթակա նախավճարի չափը տվյալ համարանիշերի մեկնարկային գնի 5 տոկոսից բարձրացնել մինչև մեկնարկային գնի չափ, ինչի արդյունքում կնվազեն սակարկությունների ընթացքում հաղթած մասնակիցների կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքերը։
Նիստում գործադիրը հաստատել է Աշխատանքի միջազգային կազմակեպության (ԱՄԿ) N26 «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին», ինչպես նաև N132 «Վճարովի արձակուրդի մասին» կոնվենցիաների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցները (հաշվետու ժամանակաշրջան՝ 2006-2008թթ.)։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N1483-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգ»-ի 12-րդ կետի պահանջներից։
Կառավարությունը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը ՀՀ-ում իրականացնող, ինչպես նաև ՀՀ-ից դուրս մինչև երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին։ Որոշումն ընդունվել է` հիշյալ անձանց Պատվո վճարի տրամադրման պայմանների ճշգրտման նպատակով։
ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան, գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավան քաղաքի նստավայրի նոր շենքի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար 2009թ. հունվարի 20-ին անցկացված ու ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. փետրվարի 9-ին հաստատված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով համապատասխանաբար «Արարատշին» և «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերություններին։
Նիստում կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ազատազրկման դատապարտվածների տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N350 որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներում ևս ՀՀ գաղտնիության ռեժիմը ապահովելու անհրաժեշտությամբ։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N878-Ն որոշման մեջ` այդ որոշմամբ հաստատված հավելվածի «Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի միջոցառումներից ակնկալվող արդյունքների առավել հստակ շարադրման նպատակով։
ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N48 որոշման համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ԱԺ աշխատակազմի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մեղրու շրջանային միավորում» ԲԲԸ-ի 34 տոկոս պետական սեփականություն հանդիսացող, 1մլն 419.16 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով։
Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 29-ի N568-Ա և 2008թ. օգոստոսի 21-ի N925-Ա որոշումների մեջ փոփոխություններ, 2008թ. դեկտեմբերի 11-ի N1524-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին՝ դրանցում որոշ հստակեցումներ և ճշգրտումներ կատարելու նպատակով։ ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 31-ի N864-Ա որոշման մեջ կատարված փոփոխությունները պայմանավորված են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված չափագրումներով, որոնց համաձայն հստակեցվել են օտարման ենթակա կառույցների չափերը, ինչպես նաև որոշ ձևակերպումներ՝ դրանց տարընթերցումները բացառելու նպատակով։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման մեջ, որով սահմանվել է ՀՀ-ում մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպող սուբյեկտների լիցենզավորման պարտադիր պահանջ-պայման հանդիսացող բուժկետերի, ՀՀ-ում գործող բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների բուժկետ/կաբինետի, ինչպես նաև այդ բուժկետերի ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական և կադրային հագեցվածությունը։
Նիստում գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ