Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար։
Ռևազ Գաչեչիլաձեն նշել է, որ իր դիվանագիտական գործունեության շրջանում առիթ է ունեցել ուշի ուշով հետևելու վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այդ տեսանկյունից դիտելու նաև Վրաստանում ընթացող զարգացումները, ինչը, ըստ նրա, օգնել է իրեն որոշակի փորձ կուտակելու ինչպես երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերի շուրջ։ «Իմ դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվելու կապակցությամբ, Հայաստանից մեկնում եմ հարգանքով՝ այս երկրի, և սիրով՝ հայ ժողովրդի նկատմամբ», - ասել է Ռևազ Գաչեչիլաձեն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին՝ նրա հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ