Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 փետրվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Վայոց Ձորի մարզի մի շարք գյուղերի դպրոցական շենքերի հիմնանորոգման նպատակով, գործադիրը որոշեց մարզպետարանին լրացուցիչ հատկացնել 50 մլն դրամ‘ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նշվեց, որ այդ դպրոցներում վերջին 20 տարում ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել, վնասված են ծածկերը, և այժմ վտանգ է սպառնում շենքերի կոնստրուկցիաներին։ Կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն դրամ էլ հատկացվեց Ապարանի երկու շենքերի տեղայնացված ջեռուցման խնդրի լուծման համար։ Նիստում հաստատվեց Միջազգային զարգացման ընկերության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական դատարանի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի շենքի վերակառուցման աշխատանքների կատարման համար 2003 թ. հունվարի 21-ի մրցույթի արդյունքները, որը հաստատել էր ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհուրդը։ Մրցույթի հաղթող ճանաչվեցին համատեղ գործունեության պայմանագրերով հանդես եկող «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի «ՀԱԷԿ-ի շինարարություն», «Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն» դուստր ՓԲԸ-ները և «Հատուկ էներգամոնտաժ» ՍՊԸ-ն։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան և 2003 թ. Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյան նշելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, կառավարությունը թույլատրեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Ա.Խաչատրյան տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանդիսանալու «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամի հիմնադիր։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը։ Կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին մյուս Կողմի հանրակրթական հաստատություններում տվյալ երկրի քաղաքացիներին հավասարազոր պայմաններով սովորելու թույլտվության իրավունքի ապահովման, ինչպես նաև կրթական հաստատությունների սովորողների և մանկավարժ աշխատողների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադրի որոշմամբ, «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։ 2003 թ. մարտի 5-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, կառավարությունն իր պահուստային ֆոնդից ԿԸՀ-ի միասնական հիմնադրամին հատկացրեց 154 մլն 961 հազար 740 դրամ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ