Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 մարտի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս.Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հեռուստատեսության և ռադիոյի կայքի ստեղծում», «Հեռուստամարաթոն-2008»-ի նվիրատուների համար հավաստագրերի տպագրություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյա հատվածամասի և սպորտային մասնաշենքի հիմնանորոգման նախագծում» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում», Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2009-2010 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գիտական ենթակառույցի պահպանման և հետագա զարգացման աջակցություն» ծրագրերը։
Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սուրբ Գայանե վանքային համալիրի կաթսայատան վերակառուցում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ծաղկաձորի հանգստյան տան ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Վանաձորի Հայորդյաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավում» և «Սրբոց հրեշտակապետաց եկեղեցու կառուցում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Խաղահրապարակների կառուցում Սյունիքի մարզի Խոտ և Աշոտավան համայնքների մանկապարտեզների բակերում» ծրագրերը։
«Մատենադարան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի (2-րդ փուլ), նպատակը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցումն է։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ