Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա բինթ Խալեդ Ալ Կասիմիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը հույս է հայտնել, որ արտաքին առևտրի նախարարի գլխավորած բավականին ներկայացուցչական այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ տեղյակ է Հայաստանում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ պատվիրակության ունեցած հանդիպումների, քննարկումների մասին՝ հավաստելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս օժանդակել փոխշահավետ համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
Շեյխա Ալ Կասիմին ընդգծել է, որ պատվիրակությունը, որի կազմում կան նաև գործարարներ երեք էմիրություններից, չափազանց տպավորված է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով և պատրաստ է համագործակցել ու ներդրումներ կատարել ամենատարբեր ոլորտներում։ Նախարարը նշել է, որ ծրագրերի փաթեթը, որ տանում են իրենց հետ, քննարկելու են նաև էմիրությունների ավելի լայն գործարար շրջանակների հետ։
Շեյխա Ալ Կասիմին ՀՀ վարչապետին ծանոթացրել է նաև ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնարկվող քայլերին։
Որպես երկկողմ տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառները։ Կարևորվել է նաև համագործակցությունը բանկային ոլորտում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տնտեսության, առևտրի, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության խթանմանը էապես կնպաստի նաև հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը։
Օգտվելով առիթից, վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է նախարարին՝ ԱՄԷ-ի վարչապետ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումիին փոխանցել իրեն հարմար ժամկետում Հայաստան այցելելու հրավերը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ