Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մարտի 2009


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստն սկսելը, վարչապետն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, որը լրանում է այսօր՝ մարտի 5-ին։ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա պետք է դառնար 50 տարեկան։ Ազգային հերոս, պետական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանը վառ անհատականություն էր և անուրանալի է նրա անձնական ներդրումը մեր պետության և, մասնավորապես, բանակաշինության գործում։ Նա խիզախ և համարձակ մարդ էր, երբեք չէր թաքնվում իր ընկերների թիկունքում, միշտ ամենաբարդ պահերին մեր ժողովրդի պատմության ծանր խնդիրները վերցնում էր սեփական ուսերին և հաջողությամբ լուծում։ Եվ այսօր մի պահ երևի թե խորհելու տեղ կա՝ արդյո՞ք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղել ենք դասեր։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համար։ Արդյո՞ք մենք զգում ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձևավորենք հանդուրժողականության մթնոլորտ։ Ես քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը և իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձևավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ՝ ձևավորելու այդ մթնոլորտը։ Իհարկե, անհրաժեշտ է քննադատություն։ Անհրաժեշտ է, որ լինի խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կողքից կարողանա տեսնել և բացահայտել իր սեփական սխալներն ու թերությունները։ Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը և տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ՝ վիրավորել դիմացինին, մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիք ունենք։ Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխել։ Ես ինքս 5 տարի եղել եմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ։ Ես ինքս ինձ մեղավոր եմ համարում շատ բաներում և հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար։ Մենք պետք է լինենք հանդուրժողա¬կան, մենք չպետք է այրենք համագործակցության կամուրջները։ Հայ ժողովրդի պատմության դասերն այսպիսին են՝ հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցություն։
Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ Վազգեն Սարգսյանի 50-ամյակը պատշաճ նշելու նպատա¬կով, ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, և ես ձեզ բոլորիդ կառավարական հանձնաժողովի անունից, հրավիրում եմ այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ հուշ-երեկոյի, որը նվիրված է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին»։
Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2009թ. համալիր ծրագիրը։ Փաստաթղթի հիմնական նպատակն է` «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը և ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը։ Նշվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 9-ի N502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, 2002-2007թթ. արդեն իսկ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը։ 2006թ. ներդրվել է քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգը, 2007թ. պատրաստվել են ՀՀ բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, իսկ 2008թ. հրատարակվել է հայերեն լեզվով էկզոնիմների (օտարածին` հայերենում գործածվող և տեղերում օգտագործվող անվանումներից էապես տարբերվող անվանումների) համառոտ ցանկը։ 2009թ. համալիր ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները, որոնք կրում են շարունակական բնույթ։ Վարման ընթացքում կշարունակվի նաև 2007թ. հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի 26-րդ նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը։ Կշարունակվեն նաև 2008թ. սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում։
«Լիցենզավորման մասին», ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ Հաստատվել են նաև նշված գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. մարտի 1-ից։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» N1002-Ն որոշման մեջ։ Կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ, որը պայմանավորված է այն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2008թ. հոկտեմբերի 25-ի ՀՕ-172-Ն օրենքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Փոփոխությամբ հստակեցվել են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև կադրերի ռեզերվի ձևավորման և վարման մեխանիզմները, որոնք անմիջականորեն առնչվում են ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու հետ։
«Համայնքային ծառայության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշման մեջ։ Նշված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ, որը ևս պայմանավորված է այն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2008թ. հոկտեմբերի 25-ի ՀՕ-172-Ն օրենքով սահմանված դրույթներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, որով համայնքային ծառայությունների ծառայողական քննությունն անցկացնելու իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։
Հիշյալ որոշումները մշակվել են` հաշվի առնելով համանման գործընթացներում քաղաքացիական ծառայության փորձը։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հափշտակված, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով փոխադրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու, արդեն իսկ ներմուծված փոխադրամիջոցների հետագա իրավական ռեժիմը հստակ կարգավորելու նպատակով։
Այլ որոշումներով հավանություն է տրվել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, ինչպես նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին` դրանցում ամրագրված որոշ հասկացությունների ու ձևակերպումների հստակեցման նպատակով։
Գործադիրը դրական եզրակացություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության և ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորված¬ներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N1543-Ն որոշման մեջ, ըստ որի ուղղիչ հիմնարկի պետը պարտավորվում է՝ դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելիս, իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնել ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, ինչը կնպաստի հասարակության անվտանգության արդյունավետ ապահովմանը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N598-Ն որոշման մեջ` նաև կերի և կերային հավելումների փորձաքննության նմուշառման գործընթացը կանոնակարգելու նպատակով։
Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N1285-Ն որոշման մեջ, որի համաձայն մասնագիտական գրականությունը` համապատասխան գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններից բացի, կտրամադրվի նաև Սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին։ Որոշումն ընդունվել է` Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովման, Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, հայ ժողովրդի հոգևոր միասնության, հայեցի կրթության և դաստիարակության, կրթական ծրագրերի մշակման և իրականացման, գիտական, մշակութային կյանքի զարգացմանն ուղղված գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով ՀՀ սփյուռքի նախարարության կանոնադրական այլ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից։
ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված 10 մլն դրամը հատկացնել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին։
Գործադիրը սահմանել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2009թ. ծախսերի կատարման նորմատիվները։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկությունների ձևերը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ վերջինիս Երևանի քաղաքապետ նշանակվելու կապակցությամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 42 հասցեում գտնվող 104.6 քմ ընդհանուր մակերեսով և 81մլն 422 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երախտիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը։ Նախատեսվում է նշված տարածքում ստեղծել Արցախյան ազատամարտում զոհված նկարիչ, քանդակագործ, «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, Շուշիի ազատագրման շքանշանակիր Արթուր Ղարիբյանի թանգարան-ցուցասրահ։
Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից հետ է վերցվել Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 495,6 քմ ընդհանուր մակերեսով, 69 հազար 121 դրամ հաշվեկշռային արժեքով երրորդ հարկը և ամրացվել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այդ տարածքում ՀՀ ԿԳ նախարարության «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պետական պատվեր» ծրագրով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը։
Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3,9 հա հողերը, այդ թվում՝ 1,4 հա խոտհարք, 2,5 հա այլ հողեր, հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ