Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 մարտի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերության՝ «ԱԼՌՕՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հիշյալ ոլորտում աշխարհում ևս առաջատար այդ ընկերության հետ համագործակցության հետագա ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին աջակցության հնարավորությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր։
«ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահը Հայաստանին մեծածավալ վարկային գծի տրամադրման առաջարկություն է ներկայացրել, ինչը հնարավորություն կտա «ԱԼՌՕՍԱ»-ից ալմաստի հումք ձեռք բերել և դրա մշակմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին առաջիկա մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով։
Կողմերը պայմանավորվել են փոխշահավետ այդ վարկի պայմանները լրացուցիչ քննարկել՝ և՛ վարկատուի, և՛ վարկառուի դեպքում դիտարկելով բոլոր ռիսկերը՝ նկատի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետագա հնարավոր դրսևորումներն ու ազդեցությունը տնտեսության վրա։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ