Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը,ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պաշտոնատար այլ անձինք։
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինի, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Տիգրան Սարգսյանը կայցելի նաև ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի 10-րդ` հոբելյանական նիստում անցած տարվա հոկտեմբերին կայացված որոշումների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ առևտրատնտեսական կապերն ավելի ամրապնդելու և փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և այլ հարցեր։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ