Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացումը, ՀՀ կառավարության ղեկավարի և Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, գործադիր մարմինների ակտիվ փոխգործակցությանը։ Օրենսդրական անհրաժեշտ դաշտի ապահովման պարագայում, ըստ զրուցակիցների, կառավարությունները նաև հնարավորություն կունենան արագ կյանքի կոչել Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև բարձր մակարդակով ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններն ու միջկառավարական հանձնաժողովի որոշումները, որոնք բխում են երկու պետությունների և ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուց և փոխշահավետ բնույթ ունեն. «Մենք շահագրգիռ ենք, որ հայ-վրացական հարաբերությունները` թե տնտեսական, թե քաղաքական, լինեն կայուն, տարեցտարի զարգանան և ընդլայնվեն։ Ինչը լավ է Հայատանի տնտեսության համար, լավ է նաև Վրաստանի համար, միաժամանակ օգտակար` տարածաշրջանային համագործակցության առումով», - ասել է Դավիթ Բաքրաձեն` իր երկրի խորհրդարանի անունից պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
ՀՀ վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հատկապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ դեպի Բաթումի կառուցվելիք Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, որը կողմերի համոզմամբ, այս ժամանակահատվածում նաև հակաճգնաժամային բնույթ կունենա` նոր շինարարության մեկնարկով, աշխատատեղերի բացմամբ, այնուհետ նաև` ամբողջ ճանապարհի երկայնքով ձևավորվելիք ենթակառուցվածքով։ Անդրադարձ է եղել նաև միջազգային փորձի վրա հիմնված միասնական մաքսակետի ստեղծման խնդրին, որի հայեցակարգն արդեն երկկողմ հավանության է արժանացել, սակայն անհրաժեշտություն կա գործընթացն արագացնելու։ ԱԺ նախագահ Դավիթ Բաքրաձեն խոստացել է այս հարցը ևս ուշադրության կենտրոնում պահել և հնարավորության սահմաններում, աջակցել երկու պետությունների նախագահների միջև ձեռքբերած այս պայմանավորվածության իրագործմանը ևս։
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրացրել է նաև հայ հանրությանն անչափ մտահոգող Թբիլիսիի Սբ. Նորաշեն եկեղեցու հետ կապված խնդիրը, որի լուծումը վրացական իշխանությունները տեսնում են օրենսդրական կարգավորման միջոցով։ Վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը և լուծման ինչպիսի՞ հեռանկար է տեսնում խորհրդարանի նախագահը։ Դավիթ Բաքրաձեն նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է այս հարցում հայ և վրաց եկեղեցիների միջև երկխոսությունն ու դրա արդյունքում ձևավորվելիք ընդհանրական դիրքորոշումը, որին պետությունը պատրաստ է սատարել։ Նա ընդգծել է, որ Վրաստանը շահագրգիռ է հարցը լուծել առանց ավելորդ քաղաքականացման` համոզվածություն հայտնելով, որ նույնպիսի շահագրգռություն ունի նաև Հայաստանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացման, սահմանաբաժան գծի անցկացման (դեմարկացման) ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը ևս, կարևորելով երկկողմ փորձագետների ներգրավմամբ աշխատող համապատասխան հանձնաժողովի կողմից այդ աշխատանքը արագ ավարտելու խնդիրը։
ՀՀ կառավարության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև երկու երկրների կողմից արտաքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն որոշակի հարցերում մինչ այժմ անկողմնակալ դիրքորոշում պահպանելը, ինչը կարևոր է ոչ միայն երկու հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության առումով։

 

Հունիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ