Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսը, ԱՄՀ գործադիր տնօրեն Ահ Բաքքերը, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսը և առաքելության մի շարք տնտեսագետներ։
ԱՄՀ առաքելության այցը, ըստ պատվիրակության ներկայացուցիչների, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում նպատակ ունի` առկա իրավիճակում և նաև Հայաստանի առաջիկա տարիների հեռանկարի ֆոնին, ՀՀ կառավարության հետ քննարկելու հետագա համագործակցության հարցերը, որոնք ամփոփված են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի» նախագծում։
ՀՀ կառավարության ղեկավարը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են Հուշագրում ներկայացված` հիմնադրամի գնահատականներին, եզրակացություններին և առաջարկություններին, մոտեցումների առումով ընդհանուր համաձայնություն ունենալով` քննարկել առաջարկությունների մանրամասները։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ