Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 փետրվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հաշվետու ֆիլմերի պատրաստում» և «Լեռնայիմ Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման հեղինակային հսկողություն (օժանդակ)», «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասրակական կազմակերպության կողմից 2009թ. ընթացքում իրականացվող` «Երեխաների անվճար բժշկական օգնություն», «Լսողական ապարատների անվճար բաշխում» և «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների բուժում, անվճար դեղորայքով մշտական ապահովում», «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքի ներքին գազաֆիկացում» և «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության շենքի մասնակի վերանորոգում» ծրագրերը։
«ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2009-2012թթ. իրականացվող ծրագրի նպատակն է` բարելավել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի անապահով ընտանիքների սոցիալական պայմանները.
Հաստատվել են «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող` Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի, Եղեգնաձորի պետական քոլեջի և Վանաձորի պետական քոլեջի «պատուհանների պատրաստում, տեղադրում և շրջանակների հարդարում» ծրագրերը ևս։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ