Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 փետրվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հիմնադրամի նպատակն է` դյուրինացնել ներդրումները վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում և նպաստել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության շուկաների զարգացմանը։
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, հաստատել է հիմնադրամի 2008թ. գործունեության հաշվետվությունը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների և հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի հետ առնչվող ընթացիկ հարցեր։
Ներկայացնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության անցած տարվա գործունեության արդյունքները, հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշել է, որ 2008թ. շարունակվել են 2006 թվականի ընթացքում գործարկված մի շարք ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, «Գլոբալ բնապահպանական միջոցառումներ» հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը և Համաշխարհային բանկի ու Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության ֆինանսավորմամբ իրականացվող Գազի և ջերմամատակարարման դրամաշնորհային ծրագիրը, որոնք ընթացքի մեջ կլինեն նաև մինչև այս տարեվերջ։ Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է ներկայացրել հիշյալ ծրագրերի բյուջեների և կատարողականի, գնումների գործընթացի և ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի կատարման վերաբերյալ։
Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ, Թամարա Բաբայանը նշել է, որ նիստում տրված բոլոր հանձնարարականներն ամբողջությամբ և ժամանակին կատարվել են։ Մասնավորապես, Երկրաջերմային ծրագիրը հաստատելու և կարճ ժամկետում դրա գործարկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հանձնարարականի կապակցությամբ, նա տեղեկացրել է, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ պատվիրակության և ՀԲ-ի միջև բանակցությունները տեղի են ունեցել 2009թ. հունվարի 29-ին, որի արդյունքում, ըստ հիմնադրամի տնօրենի, Համաշխարհային բանկը կտրամադրի 1.5 մլն ԱՄՆ դոլար` որպես դրամաշնորհ, ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 300 հազար ԱՄՆ դոլար (ծախսերի 17 տոկոսը)։ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2010 թվականին։ Թամարա Բաբայանը նշել է նաև, որ նկատի ունենալով ծրագրի սեզոնային բնույթը, հիմնադրամն արդեն իսկ սկսել է մրցութային գործընթացը` ծրագրի գործարկումից անմիջապես հետո համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով։
Նիստում հոգաբարձուների խորհուրդը` արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, որոշումներ է ընդունել նաև հիմնադրամի կողմից իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի, Վերականգնվող էներգետիկայի ու Գազի և ջերմամատակարարման ծրագրերի գնումների պլանների, ամփոփ բյուջեների, հիմնադրամի գործակալական վարձատրության և պահպանման ծախսերի 2009թ. նախահաշվի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության տրամադրման ծրագրում ընդգրկելու համար անապահով ընտանիքների ցանկի, Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում քաղաքային 7 հատուկ դպրոցների ջերմամատակարարման (ջեռուցում և տաք ջուր) վերականգնման, ինչպես նաև «Անհատական գազի ջեռուցիչների տեղադրում աղքատների համար» մրցույթների համար ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման մրցութային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ։
Հոգաբարձուների խորհրդին տեղեկատվություն է ներկայացվել նաև Քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարի շրջանակներում իրականացված փորձնական ծրագրերի ներքո «Արգիշտի համատիրությանը» տրամադրված փոխառությունների մասին։ Որոշվել է` մայր գումարը վճարելուց հետո միայն, նշված համատիրությանն ազատել տույժերից և տուգանքներից։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ