Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 փետրվարի 2009

Փետրվարի 8-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստին պետական հատվածից մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավոր հատվածից` խորհրդի անդամներ «Տրոյկա-Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն և ընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, «Flagship Ventures» ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Wolters Kluwer PCi» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։ Հրավիրվել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Ernst & Young» ընկերության գործառնությունների բաժնի ղեկավար Հակոբ Սարգսյանը։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հիմնական նպատակն է` նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և մրցունակության բարձրացմանը, ստեղծելով ուժեղ և մրցունակ Հայկական աշխարհ, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային և համաշխարհային կենտրոն մի շարք ոլորտներում, որտեղ երկիրն ունի ներուժ, ինչպիսիք են` զբոսաշրջությունը, առողջապահությունը և կրթությունը։ Հիմնադրամի առաքելությունն է` ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը, այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ու ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև, ՀՀ նախարարությունների հետ համատեղ, բարենպաստ միջավայրի ձևավորմանն ուղղված քաղաքականության և բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Նիստի ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է իր առաջարկները` հիմնադրամի ռազմավարության, աշխատանքային պլանի, կազմակերպչական կառուցվածքի և բյուջետային պլանավորման վերաբերյալ։
Այլ խնդիրների շարքում, խորհրդի անդամներն անդրադարձել են նաև համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին և Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներին` ուղղված այդ պայմաններում Հայաստանի մրցունակության կայուն զարգացման ապահովմանը։
Խորհուրդը հավանություն է տվել Արմեն Հովհաննիսյանի թեկնածությանը` Մրցունակության հիմնադրամի Զբոսաշջության գրասենյակի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Պարոն Հովհաննիսյանն ընտրվել է 81 թեկնածուներից, հատուկ կոմիտեի կողմից, որը բաղկացած էր խորհրդի անդամներից, մշտական դիտորդ-անդամներից և Մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանից։ նշվել է, որ Զբոսաշրջության գրասենյակն ունի ծրագրերի պորտֆել, որոնք պլանավորման ընթացքում են և կամ արդեն մեկնարկել են։ Մասնավորապես, Տաթև վանական համալիրի վերակառուցման հետ մեկտեղ, «Հայաստան-2020» կազմակերպության նախաձեռնությամբ, մեկնարկել է Հալիձորի վրայով ճոպանուղու կառուցման և ձորի մյուս կողմում գտնվող տարածքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը։ Զբոսաշրջության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերից է նաև Սպիտակ քաղաքում «Վարպետաց թաղամասի» կառուցումը, որը գտնվում է նախագծման և ուսումնասիրության փուլում։ Թաղամասը կներկայացնի փայտագործ, կաշեգործ և այլ մասնագիտացմամբ վարպետների աշխատանքները, որոնք կապրեն և կաշխատեն նույն թաղամասում։
Պլանավորման ընթացքում են առողջապահության բնագավառի մի քանի այլ ծրագրեր, որոնք իրականացվելու են ՀՀ առողջապահության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ։ Մեկ այլ ծրագրի նպատակն է Երևանում կառուցել ատոմային բժշկության կենտրոն։
Խորհուրդը քննարկել է նաև այլ թիրախային բնագավառների վերաբերյալ պլանավորման հարցեր։ Կազմվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել կրթության բնագավառի վերաբերյալ։
Որոշվել է խորհրդի հաջորդ նիստին քննարկել նաև ֆինանսական ոլորտի ու Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոնի վերածելու խնդիրները։
Խորհուրդն անդրադարձել է նաև Համահայկական բանկին, առաջարկելով ՀՀ Կենտրոնական բանկին` վարձել մասնագետներ, ովքեր կաջակցեն Համահայկական բանկի ֆունկցիոնալ և կազմակերպչական կառուցվածքի ձևավորմանը։
Ազգային մրցունակության խորհրդի որոշումների ներքո Համահայկական բանկն ապահովելու է համահայկական նշանակության նախագծերի ֆինանսավորում։ Մասնավորապես, այնպիսի նախագծերի, որոնք պարունակում են նորարարության տարրեր և իրականացվում են համահայկական ցանցի անդամների կողմից` աշխարհի ցանկացած կետում։
Խորհրդի կոմիտեն, որի կազմում են համապատասխան բնագավառի առաջատար մասնագետներ` խորհրդի անդամ և «Տրոյկա-Դիալոգ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը, խորհրդի մշտական դիտորդ անդամներ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը և «Ամերիա» խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը, ուսումնասիրել է 7 երկրներից ավելի քան 140 թեկնածուների դիմումներ և եկել եզրակացության, որ չնայած շատ թեկնածուներ ունեն մեծ մասնագիտական փորձ, սակայն նրանցից ոչ ոք չունի այն հատուկ փորձը, որը պահանջվում է հաջողություն ապահովելու բանկի գործունեության և տեսլականի իրականացման համար։ Հիմնվելով կոմիտեի առաջարկի վրա, խորհուրդը որոշել է մեկնարկել ավելի լայնածավալ և թիրախային արշավ` համաշխարհային մակարդակի թեկնածուների ներգրավման և խորհրդի հետագա նիստերում քննարկման նպատակով։
Որոշվել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ միասին, ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի սփյուռքահայության բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցության մեխանիզմներ` ուղղված Հայկական աշխարհի մրցունակության բարձրացմանը։ Աշխատանքային խումբը Հայկական աշխարհի շրջանակներում կանդրադառնա նաև երկու հարցի` հայերի շփումը վիրտուալ միջավայրում և սփյուռքահայ նշանավոր խորհրդականների ցանցի ստեղծումը, ովքեր կօժանդակեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեությանը։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. մարտի 21-22-ին։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ