Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 փետրվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հիմք ընդունելով 2003 թ. առողջապահական պետական նպատակային ծրագիրը, գործադիրը որոշում ընդունեց «2003 թ-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին»։ Որոշման նպատակն է պետության կողմից բնակչության սոցիալապես անապահով (հատուկ) խմբերում ընդգրկված անձան ապահովելը երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում։ Սահմանվեց, որ պետբյուջեից 2003 թ. նշված ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է։ Որոշմամբ հաստատվեցին նաև անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը, նշված ծառայությունների կազմակերպման ու ֆինանսավորման կարգը։ Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման և ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծերին։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն կատարեց «ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» 1998 թ. նոյեմբերի 27-ի որոշման մեջ և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր ընդգրկեց բարձր լեռնային բնակավայրերի ցանկում։ Նույն որոշմամբ այդ ցանկում ներառվեց նաև Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղը, իսկ մարզի Քաղսի գյուղն ընդգրկվեց լեռնային բնակավայրերի ցանկում։ Որոշումը կայացվեց նկատի առնելով այդ բնակավայրերի բնակիչների շահերը։ Բարձր լեռնային բնակավայրերի ցանկում ընդգրկված են ծովի մակերևույթից 1930 մետրից սկսած բարձրության վրա գտնվող գյուղերը։ Վերոհիշյալ որոշման փոփոխության արդյունքում Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային բնակավայրերի ցանկին են դասվել Սևան քաղաքը, Կարճաղբյուր, Ծովակ, Վանևան, Տորֆավան, Խաչաղբյուր, Մեծ և Փոքր Մասրիկ, Նորակերտ, Բերդկունք, Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Լճաշեն, Նորատուս, Չկալովկա, Նորաշեն, Վարսեր, Շորժա, Վահան, Սեմյոնովկա գյուղերը։ Հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ համայնքներն ըստ բարձունքային նիշերի դասակարգման նոր մոտեցումներ ձևավորելուց հետո, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի ցանկերն ամբողջությամբ վերանայելու անհրաժեշտություն կա։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ դատավարության անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, կառավարությունը որոշեց արդարադատության նախարարությանը հատկացնել 1 մլն 600 հազար դրամ‘ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Այդ գումարից 908 հազար դրամը նախատեսվում է աշխատավարձի, 172 հազարը‘ պարտադիր սոցապահովագրության վճարի վճարման և 520 հազար դրամը‘ գրասենյակային ապրանքների ու նյութերի ձեռքբերման համար։ Այսօրվա նիստում կառավարությունը սահմանեց ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական քննությունների կազմակերպման կարգը։ Որոշմամբ սահմանվում է, որ պետական քննությունների հանձնումը կազմակերպվում է 2003թ-ից մինչև 2005-2006 թ. ուստարվա ավարտը։ Նիստում որոշվեց նաև «Գյուղատնտեսության քիմիացման հետազոտական կայան» ՊՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և հաստատվեց վերջինիս կանոնադրությունը։ Կառավարությունը որոշում ընդունեց Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը ՌԴ-ին հանձնելու միջոցառումների մասին, որը բխում է 2002 թ. նոյեմբերի 4-ին Երևանում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված արձանագրությամբ նախատեսված պարտավորություններից։ Փոփոխություն կատարելով «Պետության կարիքների համար հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների մասին» ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի որոշման մեջ, գործադիրը մասնակիցների կողմից պատվիրատուին ներկայացվող փաստաթղթերի ձևերը կառավարության հաստատմանը ներկայացնելու ժամկետը երկարաձգեց մինչև 2003 թ. մարտի 1-ը։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին հանձնվող պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմը և չափը‘ համաձայն ներկայացված հավելվածի։ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց 2002 թ. հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև ՏԱՍԻՍ-ի 2002 թ. ազգային համակարգման կենտրոններին աջակցություն ցուցաբերելու մասին ֆինանսական առաջարկի շնորհ-նամակը։ Նիստում որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ