Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 փետրվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում ավարտվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների ներկայացումը։ Հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ ֆինանսների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Նախորդ հաշվետվությունների օրինակով, նրանք ևս առավելապես անդրադարձել են հաշվետու ժամանակաշրջանում իրենց ղեկավարած նախարարությունների աշխատանքում նկատված թերացումներին, բացթողումներին և խնդիրներին, քանի որ արված աշխատանքի մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարությունների ինտերնետային կայքերի միջոցով։
ՀՀ ֆինանսների նախարարի հաշվետվության կապակցությամբ, վարչապետն ուշադրություն է հրավիրել էական նշանակություն ունեցող մի շարք հիմնախնդիրների վրա։ Նա ընդգծել է, մասնավորապես, լիցենզավորման և թույլտվությունների ընթացակարգերի պարզեցման, այդ թվում, ֆինանսների նախարարության վրա դրված` բիզնեսի կազմակերպմանն առնչվող պարտավորությունների հստակ և ժամանակին կատարման, մաքսային փաստաթղթերի պահանջվող քանակի կրճատման, գնումների նոր հայեցակարգի շրջանակներում էլեկտրոնային գնումների կազմակերպման խնդիրների լուծման կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դեռևս անելիքներ կան նաև հաշվապահական հաշվառման` հատկապես հանրային հատվածին վերաբերող հարցերի կարգավորման մեջ, որոնք ևս անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետներում լուծել։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հաշվետվության հետ կապված, վարչապետը նախարար Է. Նալբանդյանից հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում կառավարության կողմից կարևորվող և նաև ՀՀ ԱԺ-ում հնչած այն հարցի կարգավորումը, որը ենթադրում է գործուղման մեկնող ՀՀ բոլոր պաշտոնյաների համար մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական հարցադրումների վերաբերյալ պաշտոնական տեսակետը ներկայացնող հակիրճ փաստաթղթի պատրաստում և գործուղումից առաջ տրամադրում, որպեսզի քաղաքականության հետ ուղղակի կապ չունեցող տարբեր բնագավառի պաշտոնյաները ևս հիմնական հարցադրումների մասով տիրապետեն ՀՀ պաշտոնական տեսակետին։ Խնդիրը կարևորվում է` նկատի առնելով, որ հաճախ տարբեր միջոցառումների ժամանակ հայ պաշտոնյաների գործընկերներն արտերկրում, առիթն օգտագործելով, քաղաքական հայտարարություններ են անում ԼՂ հակամարտության կամ այլ հարցերի շուրջ, ինչն ենթադրում է ՀՀ ներկայացուցիչների կողմից համապատասխան արձագանք։ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ այդ փաստաթուղթն արդեն պատրաստ է։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկրի պաշտպանության և արտաքին անվտանգության ապահովման բնագավառում 2008թ. իրականացված աշխատանքները։ Այնուհետև հաշվետվության ներկայացումն ընթացել է փակ ռեժիմով։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ