Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 փետրվարի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Սերժ Սարգսյանը, միջկառավարական հանձնաժողովի անդամներ։ Համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են հանձնաժողովի նիստի արդյունքները, ձեռք բերված համաձայնությունները, որոնք տեղ են գտել ստորագրված փաստաթղթերում։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արդիական և շատ կարևոր է համարել նիստի արձանագրության մեջ ներառված հարցերը, որոնց շուրջ ձեռք բերված փոխհամաձայնությանը, ըստ նրա, պետք է կարճ ժամանակ հետո հաջորդի դրանց իրագործման ծրագրի մշակումը‘ համապատասխան մեխանիզմների ամրագրմամբ։ Իլյա Կլեբանովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ առաջիկայում այդ հարցերը կքննարկվեն առանձին աշխատանքային հանդիպումներում, որոնց վերաբերյալ արդեն պայմանավորվածություններ կան հանձնաժողովի հայկական կողմի համանախագահի հետ։ Պարոն Կլեբանովը նշել է նաև, որ այս տարվա մայիսին նախատեսում են Երևանում անցկացնել Հայաստան-Ռուսաստան ներդրումային մեծ համաժողով, որը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկված վառելիքաէներգետիկ համալիրի խնդիրներին, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործման նպատակով գործադրվելիք ջանքերին, Ծաղկաձորի սպորտային համալիրը համաշխարհային մակարդակի համալիր դարձնելու ռուսական կողմի ծրագրերին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ