Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 փետրվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 161 մլն դրամ է հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով «ՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ» ՍՊԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով։ Որոշումն ընդունվել է` Տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. հունվարի 23-ի արձանագրային որոշման համաձայն։ Հաշվի է առնվել, որ հիշյալ ՍՊԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 50 նոր աշխատատեղերի ստեղծմանը, Վայոց Ձորի և հարակից մարզերի 100-ից ավելի ընտանիքների ներգրավմանը խոտաբույսերի հավաքման աշխատանքներում, նոր արտադրատեսակների` ուրցադաղձի, ծիրանի և դեղձի թեյերի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը։
Այս որոշման կապակցությամբ, վարչապետը նշել է, որ կառավարությունը ստանձնել է նմանատիպ ծրագրերը հանրության վերահսկողության ներքո իրականացնելու պարտավորություն։ «Ցանկացած գումար, որ մենք հակաճգնաժամային միջոցառումների շարքում տրամադրում ենք, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկել դրա ծախսման գործընթացը», - ասել է Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով ՀՀ էկոնոմիկայի նախարարին կազմակերպել ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով այդ ծրագիրը հանրությանը ներկայացնելը և հետագայում հատկացված գումարի օգտագործման վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հաշվետվությամբ։ Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ որոշման տեքստի վրա աշխատել, այն տրամաբանությամբ, որպեսզի այդ գումարները տրամադրվեն վերադարձելիության սկզբունքով։
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ է հատկացրել նաև Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N480-Ն որոշման մեջ` այն շարադրելով նոր խմբագրմամբ։ Ըստ այդմ հաստատվել են թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը, բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը։ Հաստատվել են նաև ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանութան նախարարությունների միջև կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը, ցանկը, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ բժշկական և անասնաբուժական փաստաթղթերի ձևերը։ Որոշման իրականացման նկատմամբ վերահսկողության իրավունքը վերապահվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին։ Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ 2006թ. հունվարին վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բացահայտվել են գրիպի նոր օրինաչափություններ, առաջարկվել նոր մոտեցումներ և միջոցառումներ, մշակվել են միջազգային համագործակցության նոր մեխանիզմներ, ինչպես նաև աշխարհում, հատկապես եվրոպական մի շարք երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա և այլն) արդեն իսկ ընդունվել է Գրիպի հնարավոր համավարակին դիմակայման միջոցառումների ծրագիրը։
Կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը։ Որոշումն ընդունվել է` հիշյալ շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու և նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով։ Սահմանվել է, որ ՀՀ սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երևանի քաղաքապետի կողմից` ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից։ Համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով նշված գործառույթը Երևանի քաղաքապետն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակացարանային շենքը նվիրաբերության պայմանագրով ՀՀ-ին անհատույց հանձնելուց հետո։ Բնակիչներին բնակարաններով ապահովելու և հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու է ճանաչվել Երևանի քաղաքապետը, իսկ համակարգող` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը։
Երևանի քաղաքապետին հանձնարարվել է ընդունել թաղային համայնքների ավագանիների առաջարկությունները` համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանները ՀՀ-ին` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ և ՀՀ-ի անունից համայնքների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` ապահովելով գործարքների նոտարական վավերացումը և պետության սեփականության իրավունքների գրանցումը։ ՀՀ բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու և այդ շենքերի քանդման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտ։ Հանձնարարվել է նաև ՀՀ ԿԱ ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին, ինչպես նաև առաջարկվել Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքերի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հարցման համաձայն, վթարային հանրակացարանային շենքերում բնակվող փախստականների հաշվառման, նրանց ընտանիքներին բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր հատկացված լինելու, քաղաքացիների անձնագրային հաշվառման, ՀՀ-ի տարածքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։ Երևանի քաղաքապետին հանձնարարվել է քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին ստացված եզրակացությունները և տարեկան ծրագրերում ընդգրկված հանրակացարանային շենքերի բնակելի կացարանների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման պայմանագրերը ներկայացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վթարային բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քաղաքացիների սեփականության իրավունքի դադարման և պետության գույքային իրավունքների պետական գրանցումներ իրականացնելու նպատակով։ Սահմանվել է, որ վթարային հանրակացարանային բնակելի շենքերը` բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում ենթակա են քանդման` մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից։
Նիստում կառավարությունը հաստատել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը։ Որոշումն ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը, ինչպես նաև չորսամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի տեղեկությունների տրամադրման կարգը։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի «ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման մեջ, գործադիրը որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել է նոր խմբագրմամբ, ըստ որի «II մակարդակում` ծրագրային միջոցառումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն է իրականացվում ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտության դեպքում համակարգում և հետևում է ծրագրի առանձին հանձնարարականների կատարման ընթացքին, դիմում է ՀՀ կառավարություն` ծառացած խնդիրների լուծման համար, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին ՀՀ կառավարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ (բացառությամբ 1-ին փուլի, որի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ կառավարություն է ներկայացնում 2-րդ փուլի առաջին եռամսյակի վերջին) և կարիքն առաջանալու դեպքում ներկայացնում նոր առաջարկություններ` ծրագրում ընդգրկելու համար»։
ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի համաձայն, կառավարությունը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ ԿԱ ոստիկանության ծրագիրը և ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը։ Սահմանվել է, որ ցանկում ընդգրկված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանությանը և հանրապետական գործադիր շահագրգիռ մարմիններին պետական բյուջեից տարեկան հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին։
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 22-ի «ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Անտառների մոնիթորինգի հզորացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» հրամանագիրը, կառավարությունը սահմանել է, որ հիշյալ դրամաշնորհի համաձայնագրի միջոցների հաշվին ծրագիրն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմը։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։
«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է հավատարմատարների մասին կանոնադրությունը։ Ուժը կորցրած է ճանաչվել «Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 15-ի N527 որոշումը։ Նշվել է, որ կանոնադրության մեջ հիմնականում պահպանված են գործող փաստաթղթում տեղ գտած մոտեցումները, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում։ Միևնույն ժամանակ, տեղ են գտել որոշ նոր մոտեցումներ, որոնք վերաբերում են կրթական սահմանափակմանն ու քաղաքացիությանը։ Սահմանվել է, որ հավատարմատար կարող է լինել բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած անձ, ով Հայաստանում ունի մշտական բնակության վայր և հաջողությամբ հանձնում է որակավորման քննություն։ Այսինքն, ի տարբերություն գործող կանոնադրության, կարևորվում են ոչ միայն թեկնածուի աշխատանքային ստաժն ու կրթության ուղղվածությունը, այլև գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները։
Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման մեջ, որի նպատակը «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման հարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման ապահովումն է։ Կատարված փոփոխություններով, մասնավորապես, հանքարդյունահանման և ուսումնասիրության նախագծերի կազմման հարցերը կարգավորող մեթոդական ցուցումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի մշակման համար սահմանվել են նոր ժամկետներ ու կատարման պատասխանատու մարմին, «ռեկուլտիվացիոն աշխատանքներ» հասկացության սահմանումը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N750-Ն որոշման պահանջներին։ Լիցենզային պայմանագրով ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց սահմանված կամ նախատեսված չլինելու դեպքում, սահմանվել են դրամագլխին կատարվող ընթացիկ վճարումների հստակ ժամկետներ և դրանց չափերի որոշման կամ հաշվարկման համապատասխան կարգ (բանաձև)։
Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով քաղաքային և թաղային համայնքների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների գործունեության կազմակերպման ծախսերի նորմատիվները։
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավման ծրագրի մասին» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավման ծրագրի մասին» դրամաշնորհի համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2008թ. սեպտեմբերի 12-ի օրենքի ընդունումից և նշված օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 26-ի N 820-Ա որոշման պահանջներից։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. մարտի 24-ից։
Կառավարությունը որոշել է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` ք. Երևան, Լեոյի փ. 54 հասցեում գտնվող վարչական շինության մի մասը`1158.2 քմ ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ նախարարությանը մինչ օրս հիմնական շինություն չի հատկացվել (ամրացվել)։ Նախկինում նախարարության աշխատակազմը գտնվում էր Պուշկինի 25 հասցեում, իսկ այժմ ժամանակավորապես գտնվում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում։ Որոշման ընդունումը բխում է նախարարության գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից։
Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 11-ի N 1298-Ն որոշման մեջ, ըստ որի նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա։ Նշվել է, որ նախարարին կից կոլեգիան օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը, մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, պետական բյուջեից գումար հատկացնելու և ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին»։ Որոշման նախագիծը մշակվել է 2009թ. պետական բյուջեի նույնանուն ծախսային ծրագրով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և փախստական ընտանիքների համար նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանային խնդիրների լուծումն ապահովելու նպատակով։ Փաստաթղթով առաջարկվում է կարգավորել ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման ծրագրի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար վկայագրի միջոցով աջակցություն ստանալ հավակնողների սահմանման, այդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ճշտման, բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը, ինչպես նաև սահմանել վկայագրի միջոցով աջակցության տրամադրման և վճարման կարգն ու պայմանները։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882 որոշումը, կառավարությունը որոշել է «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքից հետ վերցնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Աշոցք գյուղում գտնվող 1945.33 քմ ընդհանուր մակերեսով, 2 մլն 744 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը (N1 և N 2 վարչական շենքերը, հակահամաճարակային կայանը և ավտոտնակները) և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել դասական աճուրդով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման։ Որոշմամբ նաև քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.02 հա վարելահողերը փոխադրվել են հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մատուռ կառուցելու նպատակով։

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ