Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 փետրվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում շարունակվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաշվետվության կապակցությամբ, վարչապետն անդրադարձել է ոչ միայն հանրապետության տարածքային զարգացման առկա խնդիրներին, այլև միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում առաջիկա 3-4 տարիների համար նախատեսվող աշխատանքներին։ «Մենք սկսելու ենք 2010թ. ՀՀ պետական բյուջեի կազմման գործընթաց, և անհրաժեշտ է այդ համամասնություններն արդեն այսօր դիտարկել` ինչպիսի՞ վերաբաշխումներ պետք է անենք, որպեսզի տարածքների զարգացման տեմպերն ավելի բարձր լինեն, քան Երևան քաղաքում է», - նշել է վարչապետը` կարևորելով մարզերին ավելի շատ հատկացումներ անելու խնդիրը։
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հաշվետվության մեջ բարձրացված խնդիրներին և ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետը նշել է, թե խնդիրներն ու անելիքները շատ են և դրանց լուծման համար ժամանակը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել։ «Տնտեսության ճյուղերի զարգացումը հակաճգնաժամային մեր միջոցառումների առանցքային կետերից մեկն է», - նշել է կառավարության ղեկավարը` ընդգծելով առաջիկայում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նախարարության կարողություններն ավելի իրատեսորեն գնահատելու, լուրջ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, ինտելեկտուալ աշխատանքի արդյունքները ներկայացնելու և այդ ամենի արդյունքում, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ միասին, նախարարության կարողություններն ընդլայնելու խնդիրները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաշվետվության կապակցությամբ, խոսելով 2009 թվականին կոմիտեի առջև ծառացած խնդիրների մասին, վարչապետը, մասնավորապես, նշել է.«2009-ը մեզ համար լինելու է ամենածանրը, որովհետև մի կողմից` համաշխարհային ճգնաժամը որակապես փոխում է իրավիճակը, հարկահավաքման բնագավառում ստեղծում է լրջագույն խնդիրներ, և մենք պարտավոր ենք կատարել մեր հարկահավաքման ծրագրերը, մյուս կողմից` չափազանց դժվար է այդ միջավայրում զուգահեռաբար անցկացնել բարեփոխումներ։ Կարծում եմ, որ բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները պետք է իրապես աջակցեն պետական եկամուտների կոմիտեին»։ Նա հուսադրող է համարել, որ կոմիտեի ղեկավարությունը քաջ գիտակցում է գերատեսչության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և անելիքները, որոնք, ըստ Տիգրան Սարգսյանի, առանց բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աջակցության, կոմիտեն չի կարող ինքնուրույնաբար իրականացնել։ Ըստ կառավարության ղեկավարի, դա պետք է գիտակցեն նաև բոլոր պետական մարմինների ղեկավարները։ Վարչապետը նշել է, որ 2009թ.-ին էական ուշադրություն պետք է դարձնել հասարակության հետ երկխոսությանը ևս` իրականացվող բոլոր փոփոխությունները պետք է մանրակրկիտ բացատրվեն, ներկայացվեն հանրությանը, քանի որ, ըստ նրա, որոշ դեպքերում դժգոհությունների պատճառը պարզապես մարդկանց ոչ ճիշտ տեղեկացվածությունն է։ «Երբ մենք հանդիպում էինք փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների, շուկաների կազմակերպիչների, շուկաներում աշխատողների հետ և պարզաբանում էինք մեր բարեփոխումների նպատակը, մեխանիզմները` ստանում էինք աջակցություն։ Դա նշանակում է, որ 2009թ.-ին լրատվական ծառայությունների աշխատանքի, մեր բարեփոխումների պարզաբանումների վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք և ավելի շատ ռեսուրս հատկացնենք։ Եթե ինչ-որ փոփոխություն անում ենք, ապա նախապես պետք է տեղեկացված լինեն բոլորը, ում վերաբերում են այդ փոփոխությունները, այնուհետ իրականացնենք։ Եթե տեսնում ենք, որ չենք հասցրել նախապատրաստել հասարակությանը, թերևս, ավելի նպատակահարմար է այդ փոփոխությունները ժամանակավորապես հետաձգել»,- ասել է վարչապետը։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ կառավարությունում 2008թ. գործունեության իրենց հաշվետվությունն են ներկայացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ կառավարության ղեկավարը, Ոստիկանության հաշվետվության կապակցությամբ նշել է, որ ներկայացված աշխատանքների կողքին դեռևս շատ անելիքներ կան, հատկապես` համակարգը բանիմաց, պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, աշխատավարձերի բարձրացման և Ոստիկանությանը պետբյուջեից հատկացումների ավելացման արդյունքում առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհում աճում է նաև հանցագործությունների թիվը։ 2009թ. ՀՀ ոստիկանությանը ֆինանսական հատկացումների ավելացումը, ըստ կառավարության ղեկավարի, միտված է նաև ստեղծված իրավիճակում կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։
Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից խորին ցավակցություն է հայտնել երեկ երեկոյան իր բնակարանի մուտքի մոտ սպանված ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի հարազատներին, գործընկերներին։
Ոստիկանության պետը, հաշվետվությունից հետո ներկայացրել է նաև դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին տեղեկատվություն, որը նաև երեկ ուշ երեկոյան հրապարակվել է Ոստիկանության կողմից։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ