Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 փետրվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում շարունակվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները։ Նրանք հիմնականում անդրադարձել են հաշվետու տարում իրենց խնդիրներին և թերացումներին, նկատի առնելով, որ արված աշխատանքի մասին ծավալուն հաշվետվությունը ներկայացվել է քննարկման մասնակիցներին և հրապարակվել նախարարությունների ինտերնետային կայքերում։ Վարչապետի կողմից տրվել են որոշակի հանձնարարականներ` առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
ՀՀ բնապահպանության նախարարի հաշվետվության կապակցությամբ, նշելով, որ հաշվետու տարվա ընթացքում միջոցառումների ժամանակացույցի հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել, վարչապետը կարևորել է այն հարցերը, որոնք 2009թ.-ին պետք է լինեն նախարարության ուշադրության կենտրոնում։ «Նախարարության գործունեության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տարվա ընթացքում տեղի ունեցան լուրջ կառուցվածքային փոփոխություններ։ Բնականաբար, անհրաժեշտություն կար հստակեցնելու միջոցառումները` այսուհետ նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ։ Դա 2008 թվականի առաջին առանձնահատկությունն էր։ Եվ երկրորդը, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ պետք է ստանանք լուրջ տեխնիկական օժանդակություն օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, որը մեզ համար էական նշանակություն ունի և առաջին հերթին նպատակուղղված է լինելու բնական պաշարների արդյունավետ օգտագործմանն ու շահագործմանը։ Այդ տեսանկյունից մեր հարկային մարմիններն ունեն հարցադրումներ, մասնավորապես, եթե նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կողմից` բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով, կատարվում են ստոգումներ, այդ թվում նաև` չափագրումներ, անհրաժեշտ է, որ այդ տեղեկատվությունը դուք տրամադրեք նաև հարկային մարմիններին, որպեսզի նրանք ստանան օժանդակություն` ճշգրիտ հաշվարկելու շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող հարկերի գումարները։ Գաղտնիք չէ, որ այստեղ մենք ունենք լուրջ պրոբլեմներ։ Անցյալ տարի վերահսկողությունը նաև բացահայտել էր, որ շատ հաճախ շահագործվում են այնպիսի հանքեր, որոնք քարտեզի վրա նշված չեն, այսինքն` մենք լիցենզիաները տրամադրում ենք մի տարածքի համար, բայց իրենք իրականում հանքերի շահագործումն իրականացնում են այլ տարածքներում, ինչը հնարավորություն չի տալիս հարկային մարմիններին ճշգրիտ հաշվարկել ստացած եկամուտները», - ասել է վարչապետը` հանձնարարելով 2009 թվականին մեծ ուշադրություն դարձնել այդ, ինչպես նաև չգրանցված հանքերի շահագործման խնդիրներին։
Գյուղատնտեսության նախարարի հաշվետվությունից հետո, խոսելով նախարարության առջև ծառացած խնդիրների մասին, վարչապետն անդրադարձել է երեք կարևոր հարցի։ Առաջինը` ԱԱՀ-ի մասին օրենքի ազդեցությունն է գյուղատնտեսության վրա։ Այդ հարցի վերաբերյալ Տիգրան Սարգսյանը նշել է, թե, ըստ էության, հանրությանը սխալ ազդակներ են տրվում այն մասին, թե 2009 թվականից գյուղատնտեսությունը սկսում է հարկվել։ «Իրականում այդպիսին չէ իրավիճակը։ Գյուղատնտեսությունը մոտ 80 տոկոսով չի զգալու ավելացված արժեքի հարկի օրենքի ազդեցությունը, որովհետև օրենքը տարածվում է միայն խոշոր ձեռներեցների վրա, և սա անհրաժեշտ է մեր հանրությանը ճիշտ ներկայացնել։ Որպեսզի մենք հստակորեն կարողանանք գնահատել` դա 10 տոկոսն է, թե 20-ը, անհրաժեշտ է, որ առաջին փուլում կարողանանք այնպիսի չափանիշերի շուրջ համաձայնության գալ, որոնք հնարավորություն կտան բացահայտել այն տնտեսությունները, որոնք պետք է գտնվեն հարկային մարմինների մոնիտորինգի տակ։ Որովհետև չի բացառվում, որ նրանք իրականացնեն, ասենք` մի քանի հարյուր տնտեսությունների մոնիտորինգ, բայց այդ մի քանի հարյուրից մի զգալի մասը, այնուամենայնիվ, չանցնի ավելացված արժեքի հարկի շեմը և չհանդիսանա հարկ վճարող։ Բայց, որպեսզի հարկային մարմինների աշխատանքը լինի արդյունավետ, անհրաժեշտ է, որ այդ չափորոշիչների շուրջ մենք կարողանանք համաձայնության գալ, թե որո՞նք են այն տնային տնտեսությունները, որ պետք է ընկնեն այդ մոնիտորինգի տակ։ Եվ այստեղ պետք են ձեր մասնագետների գնահատականները` ըստ գյուղատնտեսության ոլորտների», - ասել է վարչապետը։
Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Տիգրան Սարգսյանի, այն է, որ գյուղատնտեսությունը մոտակա երեք տարիների ընթացքում լինելու է տնտեսության առաջնային նշանակություն ունեցող ճյուղերից մեկը, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը նաև բացառիկ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսության համար։ Ըստ նրա, կան ոլորտներ, որտեղ մենք ունենք կարողություններ, կարող ենք ծավալել արտադրություն, որի արտադրանքը կփոխարինի ներմուծմանը, ինչն այսօր չափազանց կարևոր է։ Մի կողմից` դա նոր աշխատատեղեր են, մյուս կողմից` համախառն ներքին արդյունքի աճ, վճարային հաշվեկշռի, առևտրի հաշվեկշռի բարելավում։ Վարչապետն ընդգծել է, որ այդ հանգամանքից ելնելով, արդեն իսկ վերանայվում են մաքսային տուրքերը` նպատակ ունենալով աջակցել այն բնագավառներին, որտեղ նման կարողություններ կան։ Այդ առումով նա խոսել է գյուղատնտեսության նախարարության աշխատանքներում բավականին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել նաև ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքների վրա և ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն բացասական երևույթների դրսևորումը 2009 թվականին։ Տիգրան Սարգսյանը նախարարի ուշադրությունը հրավիրել է գյուղատնտեսության նախարարությունում գործառույթների նկարագրության, բիզնես գործընթացների, աշխատատեղերի նկարագրության վրա, ընդգծելով դրա կարևորությունը, որպեսզի նախարարությունը հստակ պատկերացնի իր գործառույթները և այդ պարագայում, ըստ նրա, համագործակցությունը մասնավոր հատվածի հետ կլինի առավել արդյունավետ։ «Հիմնական ծրագրերը, որ մենք պետք է իրականացնենք նախարարության անմիջական մասնակցությամբ, ենթադրում է պետություն-մասնավոր համագործակցություն։ Պետությունը ստեղծելու է բարենպաստ պայմաններ, որպեսզի մասնավորն իրականացնի լրացուցիչ ներդրումներ։ Վերամշակման ոլորտն այսօր ունի չափազանց մեծ ներուժ, այդ մասին են վկայում գների տատանումներն ամառային և ձմեռային սեզոններին, ինչը ցույց է տալիս, որ վերամշակման ձեռնարկությունների քանակը բավարար չէ Հայաստանում», - ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, թե ակնկալում է, որ նախարարությունը նոր գաղափարներ առաջ կքաշի, թե որո՞նք են այն վերամշակող ձեռնարկությունները, որ կարող են արդյունավետ գործել այս ոլորտում։
ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվության կապակցությամբ ևս վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է նախատեսված առաջնահերթ յոթ ծրագրերի գծով 2009 թվականին առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը` այդ ծրագրերում նաև մասնավոր հատվածի կողմից ներդրումներ ապահովելու նպատակով։
Խոսելով կրթության ոլորտում 2009 թվականին կարևորվող խնդիրների մասին, վարչապետն առանձնացրել է, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ստանդարտների ներդրման գործընթացը, որն, ըստ նրա, ունի էական նշանակություն և կարևորվում է նաև բուհերի ղեկավարների կողմից։ Նա ընդգծել է, որ պետությունը պետք է հստակություն ապահովի այդ դաշտում, այլապես տուժում են առողջ բուհերը։ «Անհրաժեշտություն կա, որ այդ ստանդարտները ներդրվեն, և այն հաստատությունները, որոնք չեն համապատասխանում այդ ստանդարտներին, զրկվեն լիցենզիաներից, ընդ որում` չափազանց կարևոր է, որ ռեկտորների խորհուրդը այդ առումով ամենայն աջակցություն ցուցաբերի նախարարությանը»,- ասել է վարչապետը։ Անդրադառնալով որոշ բուհերի լիցենզիաներից զրկվելու դեպքում ուսուցման գործընթացից ուսանողների դուրս մնալու խնդրին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ չափանիշներին համապատասխանող բուհերը պատրաստ են նրանց աջակցելու և լավագույն ուսանողներին ընդունելու իրենց մոտ ուսումը շարունակելու։ Ընդգծելով, որ պետությունը պետք է վճռական լինի հիշյալ ստանդարտների ներդրման հարցում, վարչապետը համոզմունք է հայտնել, որ դա նաև կնպաստի կոռուպցիոն երևույթների նվազմանը, ուսանողական շարժման ակտիվացմանը բուհական համակարգում։
Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ վարչապետի, ազգային մրցունակության խորհրդի շրջանակներում քննարկվող ծրագրերն են, թե ինչպե՞ս պետք է ապահովվի ոլորտում բեկումնային նախագծերի իրականացումը։ Նա նշել է, թե այստեղ ևս ակնկալում է, որ նախարարությունը նախանձախնդիր մոտեցում կդրսևորի և արդյունքում կծնվեն բեկումնային նախագծեր, որոնք կարող են ցույց տալ ամբողջ համակարգին` այնպիսի նախագծեր ունենալու հնարավորությունը, որոնք օրինակ կծառայեն ոլորտում գործող կրթական այլ հաստատությունների համար։
Ամփոփելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաշվետվության քննարկման արդյունքները, վարչապետը նախարարի ուշադրությունը հրավիրել է հատկապես աշխատանքի պետական տեսչության գործունեության արդյունավետության հարցի վրա, նշելով, որ այդտեղ լուրջ խնդիրներ կան` թե՛ աշխատանքների կազմակերպման, և թե՛ կադրային մասնագիտական համապատասխանության առումով, ինչը, ըստ նրա, վկայում է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պատրաստված տեղեկանքը։
«Համագործակցությունը հարկային մարմինների հետ պետք է լինի ինստիտուցիոնալ։ Մենք պետք է համատեղ մի փաստաթուղթ պատրաստենք, թե ինչպե՞ս ենք իրար հետ աշխատելու, ինֆորմացիայի փոխանակումն ինչպե՞ս պետք է իրականացվի, ի՞նչ հաճախականությամբ, ի՞նչ ձևերով, ստուգումների մասին տեղեկատվությունը իրար ինչպե՞ս պետք է տրամադրեք և այլն», - ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` առաջարկներ ներկայացնել առկա խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ։
Նա հանձնարարել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` անձնական հսկողության տակ վերցնել աշխատանքի տեսչության կողմից ձեռնարկություններում չգրանցված աշխատողների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրը, ընդգծելով, որ տարվա առաջին եռամսյակից հետո կրկին անդրադառնալու է խնդրին։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ