Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի մշակմանն ուղղված կազմակերպչական խնդիրներ: Այն նպատակ ունի արագացնել և արդյունավետ դարձնել ծրագրի մշակման ընթացքը: Որոշվել է ծրագրի նախագծի մշակումն իրականացնելու, աշխատանքները համակարգելու և հնարավորինս կարճ ժամկետում այն ավարտելու համար ստեղծել հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, հստակեցվել է հանձնաժողովի կազմը: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են ծրագրի մշակման աշխատանքներին հանրապետության մտավորականության, գիտական շրջանակների, հասարակական կազակերպությունների, նաև միջազգային համապատասխան կառույցների և փորձագետների ակտիվ մասնակցությունը: Նկատի ունենալով խնդրի համապետական նշանակությունը, կարևորվել է այս գործում կառավարության և ԱԺ-ի փոխգործակցությունը: Նշվել է, որ հանձնաժողովի համակարգմամբ կգործեն առանձին աշխատանքնային խմբեր, որոնք, ելնելով հանձնաժողովի առաջադրած խնդիրներից և որոշումներից, կիրականացնեն ծրագրի նախագծի գործնական մշակումը: Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրի մշակումը ներառված էր 2000 թ. ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, որի ուղղությամբ հատկապես օրենսդրական դաշտում անցած տարի որոշակի աշխատանքներ կատարվել են:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ