Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել կազմակերպության գործունեությանը, շենքային և աշխատանքային պայմաններին։
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վարչապետին ներկայացրել է մի քանի տասնամյակի ընթացքում պատմական Հայաստանի տարբեր գավառներում և հայկական գաղթավայրերում կատարած գիտարշավների արդյունքում հայկական պատմական հուշարձանների վավերագրման` ուսումնասիրման, քարտեզագրման, թվայնացման ուղղությամբ կատարված, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Արժևորելով «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության և նրա ղեկավար Սամվել Կարապետյանի հայանպաստ գործունեությունը, նշելով իրականացված աշխատանքների գիտական բարձր մակարդակը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև կազմակերպությանը պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը` պատմական Հայաստանի ամբողջ տարածքում հայկական ճարտարապետության արժեքների ուսումնասիրության գործը նույն հաջողությամբ շարունակելու և զարգացնելու համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ