Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հունվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում սկսվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հաշվետվությունների տեքստերը կհրապարակվեն և տեղակայված կլինեն նախարարությունների կայքերում, իսկ այս քննարկումներում անդրադարձ կլինի միայն չկատարված կամ խնդրահարույց հարցերին։
Քննարկման սկզբում վարչապետը կարևորել է նախարարությունների և գերատեսչությունների դերը պետբյուջեի եկամտային և ծախսային հոդվածներով իրենց իրավասությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու գործում։ Մասնավորապես, վարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել բյուջետային (ֆինանսական) կարգապահության ապահովման հարցում պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության, պետական տուրքերի գանձման հարցերում հսկողության ուժեղացման և տեղեկությունների փոխանակման արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով պետությունից գումար ստացող կազմակերպությունների մոտ տեղի է ունենում ծախսերի վերադասավորում, ավելացված արժեքի հարկի դեբետները ներառող ձեռքբերումների հաշվին հաճախ նվազեցվում են աշխատավարձին կատարվող հատկացումները և ընդհանուր շահույթը, ինչի հետևանքով երբեմն չի ապահովվում անգամ նվազագույն շահութաբերությունը։ «Մենք պետք է խստագույնս հետևենք, որպեսզի նախարարություններն այդպիսի վերաբաշխումներ այլևս չանեն, որի արդյունքում պետական բյուջեն զրկվում է իր եկամուտներից։ Անհրաժեշտ է ապահովել օրենքով սահմանված տեղեկությունների ժամանակին ներկայացում` այս հոդվածների գծով, որպեսզի հարկային մարմինները կարողանան իրականացնել վերահսկողություն։ Բոլոր նախարարներն անձնական պատասխանատվություն են կրելու այս վերահսկողության համար», - ասել է նա։
Խոսելով Էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես, հարկային մուտքերի վերաբերյալ, վարչապետն ընդգծել է, որ դրանց վրա բացասական ազդեցություն ունեն տվյալ բնագավառում բնական կորուստների մակարդակը, դեբիտորական պարտքերի դուրսգրումները, նախորդ տարիներից փոխանցված վնասները և հիմնական միջոցների վերագնահատումները։ Ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի նախարարության կողմից համապատասխան ստորաբաժանումներն իրականացնեն վերահսկողություն, և եթե լինում են խնդիրներ, ապա անհապաղ դրանց մասին տեղյակ պահեն հարկային մարմիններին։ «Անհրաժեշտություն կա, որպեսզի մեր բոլոր նախարարները գիտակցեն, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ, այլ բոլոր նախարարությունների և կառավարության բոլոր անդամների պարտականությունն է։ Սա բոլորի համար, իսկ էներգետիկայի նախարարության համար սա նոր ոլորտ է։ Գիտեք, որ բնական պաշարները մենք տեղափոխել ենք էներգետիկայի նախարարություն և, ըստ էության, սա նոր գործառույթ է լինելու նախարարության համար», - նշել է վարչապետը` կարևորելով այս ոլորտի օրենսդրական անհրաժեշտ դաշտի ձևավորումից հետո իրականացվելիք աշխատանքները։
Այնուհետ ՀՀ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից չկատարված աշխատանքները, թերացումները, դրանց պատճառները և առկա խնդիրներ ու վերջիններիս լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հաշվետվության կապակցությամբ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար սահմանված տուրքի հաշվառման մասով իրականացվել է օրենսդրական փոփոխություն։ Նա հանձնարարել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` այդ մասին որոշակի տեղակատվություն ներկայացնել, իրազեկել հանրությանը։ «Ըստ էության, այս փոփոխությունը, որ մենք իրականացրինք, մի կողմից` էապես հեշտացնում է մեր քաղաքացիների խնդիրները, բայց մյուս կողմից էլ անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»,-ասել է նա։
Օդի տուրքի հետ կապված, վարչապետը հանձնարարական է տվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը, քանի որ գործուղումների հետ առնչվող բոլոր որոշումները` ըստ նախարարությունների, տիրապետում է հենց այդ նախարարությունը, և հանձնարարել է, որ այդ հարցում բոլորը համագործակցեն ՀՀ ֆինանսների նախարարության հետ։
Տիգրան Սարգսյանը նախարարների և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խախտումների վրա և հանձնարարել է որոշակի միջոցառումներ իրականացնել` ապագայում դրանք բացառելու համար։
Օրվա երկրորդ կեսին 2008թ. գործունեության վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ սփյուռքի և արդարադատության նախարարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ