Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանին` ծննդյան 70-ամյակի առիթով։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի բարեբաստիկ առիթով։ Ավելի քան կես դար Դուք Ձեր տաղանդը ծառայեցնում եք հայ մշակույթի առաջընթացին։ Ձեզ հաջողվել է կերտել հայի մտածողությունն ու էությունն արտացոլող, միաժամանակ համաշխարհային երաժշտության ամենաբարձր չափանիշները բավարարող բազմաժանր ինքնատիպ գործեր` սնվելով ազգային հոգևոր երգի ու երաժշտության ակունքներից։
Հայոց նորանկախ պետականության դժվարին ճանապարհին մեր ժողովրդին ուղեկցել և ուղեկցում է Ձեր հոգեպարար երաժշտությունը։
Դուք միանգամայն արժանիորեն կրում եք ՀՀ պետական բարձրագույն պարգևները, վայելում ժողովրդի սերն ու հարգանքը։
Վերստին շնորհավորելով Ձեզ, մաղթում եմ ստեղծագործական նորանոր նվաճումներ` ի շահ հայ մշակութասեր ժողովրդի»։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ