Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ


Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա առթիվ։
Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին, ռազմագիտական հմտությունները, հայրենասիրությունը խարսխված են դարավոր պատմության ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ազատատենչության, մեր զորավարների անցած փառավոր ուղու և փորձի, ավելի ուշ` արցախյան ազատամարտի բովում թրծված մարտիկների սխրանքի ու հայրենասիրության վրա։ Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանն սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր պետության սահմանները, այլև իր մասնակցությունն է բերում միջազգային խաղաղապահ գործընթացներին` պատվով կատարելով այդ առաքելությունը։
Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք մեր անկախ պետականության հետագա զորացման ու մեր ժողովրդի խաղաղ և ապահով կյանքի գլխավոր երաշխիքներից մեկը համարվող հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն ցուցաբերել` բանակաշինության խնդիրները մշտապես պահելով պետության ուշադրության կենտրոնում։
Կրկին շնորհավորելով բոլորիս` Հայոց փառապանծ բանակի կազմավորման 17-ամյակի առթիվ, մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ