Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հունվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ելնելով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը հաստատեց էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը։ Որոշվեց նշված նպատակով պատերազմի վետերաններին վճարել ամսական 2000 դրամ, իսկ պատերազմի հաշմանդամներին‘ 2500 դրամ փոխհատուցում։ Տարանջատվեց էլեկտրաէներգիայի վարձավճարի համար և տրանսպորտից օգտվելու փոխարեն վճարվող դրամական փոխհատուցման չափը։ Որոշմամբ տրանսպորտային արտոնության փոխարեն վետերաններին կվճարվի 1000 դրամ, իսկ վետերան-հաշմանդամներին 1500 դրամ, ելնելով նրանց տրամադրվող արտոնությունների տարբերություններից։ Էլեկտրաէներգիայի վարձավճարի փոխհատուցումը բոլոր վետերանների համար սահմանվեց նույն չափով‘ 1000 դրամ։ Կառավարությունը փոփոխություն կատարեց 2000 թ. նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և վճարման ժամկետի մասին» N779 որոշման մեջ, որի նպատակն է հնարավորինս համահարթեցնել մինչև 1998 թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների և ներկայումս կենսաթոշակի անցնող զինծառայողների կենսաթոշակների չափերը։ «Անհատական ծածկագրերի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման մասին»։ Անհատական ծածկագիր հատկացնող‘ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց սոցիալական ապահովության նախարարությունը։ Որոշմամբ հաստատվեցին անհատական ծածկագրի ձևավորման, հատկացման, ծածկագիր հատկացնելուն առնչվող փաստաթղթերի պահպանման, ծածկագրերի տեղեկատվական բազայի վարման կարգերը, անհատական քարտի նկարագիրը, ինչպես նաև անհատական ծածկագիր հատկացնելու գործընթացում ներգրավված իրավասու մարմինների ցանկը։ Մեկ այլ որոշմամբ, սահմանվեց նաև ՀՀ սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը և հաստատվեց դրա նկարագրությունը։ Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը, կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները։ Շահագրգիռ նախարարություններին հանձնարարվեց մինչև օրինագիծը սահմանված կարգով Ազգային Ժողով ներկայացնելը‘ տալ իրենց առաջարկությունները օրենքի նախագծի վերաբերյալ։ Մեկ այլ որոշմամբ, սահմանվեց արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը։ Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 7-ի «Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցում կազմակերպելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, առանձին որոշումներով, կառավարությունը հաստատեց պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգի կամ դրա մասի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման, ինչպես նաև վարձակալության իրավունքը կոնցեսիայի պայմանագրով գրավադրման կարգերը։ Մեկ այլ որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին ճանաչեց ՀՀ բնապահպանության նախարարությանը։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանվեցին ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների ծառայողների ցանկը։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատեց ՀՀ հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը։ Շիրակի մարզի մանկավարժական կադրերի վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով, նիստում որոշվեց Շիրակի մարզպետարանի տնօրինության Գյումրի քաղաքի Վ.Սարգսյանի փող. N26 հասցեում գտնվող 5200 քմ ընդհանուր մակերեսով քառահարկ շենքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել կրթության և գիտության նախարարության «Կրթական բարեփոխումների կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշվեց մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Ժողովրդական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Նիստում որոշումներ ընդունվեցին հարկային և մաքսային ծառայությունների վերաբերյալ։ Մասնավորապես, սահմանվեցին առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու փորձաշրջանի անցկացման կարգը, հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները, ստեղծվեց «Երևանի մաքսային պահեստ» փակ բաժնետիրական ընկերություն։ Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «2001 թ. հունիսի 11-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ- համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ