Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 24 հունվարի 2009

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և մի շարք այլ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երևանի Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկա` ծանոթանալու շուկայում աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններին և դժգոհություններին, որոնք պարբերաբար արտահայտվում են կառավարության շենքի դիմաց նրանց բողոքներով։
Ոսկու շուկայում շրջայցի և շուկայի բազմաթիվ աշխատակիցների հետ զրույցների արդյունքում պարզվել է, որ աշխատողների համար ապահովված չեն տարրական աշխատանքային պայմաններ, բազմաթիվ խնդիրներ կան` սանիտարահիգիենիկ, առողջապահական, հակահրդեհային անվտանգության ապահովման և այլ առումներով, ինչը նաև օրենդրության կոպիտ խախտում է։ Հիշյալ շուկայում խնդիրներ կան ՀԴՄ-ների հետ կապված ևս` բազմաթիվ առևտրի տաղավարներում, դրանք բացակայում են։ Աշխատակիցները դժգոհել են նաև շուկայում իրենց ընդհանուր գործունեության համար ամսական մեծ չափի գումարի վճարումից. այցելած տաղավարների պարագայում այդ գումարը ամսական նվազագույնը կազմել է շուրջ 70 հազար դրամ, որից միայն 18 հազար դրամն է իբրև հարկ վճարվում պետությանը և ևս 5 հազար դրամը` կենսաթոշակային հիմնադրամին, մնացածը` շուկայի կազմակերպչին տարբեր ծառայությունների` տեղի վարձակալության, հաշվապահության և այլ ծառայությունների դիմաց տրվող վճարներն են։ Տեղում մարդկանց հարցադրումներին ի պատասխան պարզաբանվել է, որ տոնավաճառների հետ կապված օրենսդրական վերջին փոփոխությունները միտված են հարկային բեռը հատկապես աշխատողների համար թեթևացնելու` այն տեղափոխելով տոնավաճառի, շուկայի կազմակերպչի վրա։ Շուկայի կազմակերպիչը պարտավոր է իր հաշվին գնելու ՀԴՄ-ներ և տեղադրելու առևտրի տաղավարներում, ինչպես նաև` ապահովելու օրենքով նախատեսված աշխատանքային պայմաններ։
Շրջայցից հետո, ՀՀ վարչապետը հրավիրել է խորհրդակցություն` այցի արդյունքներն ամփոփելու և արձանագրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ըստ այդմ` հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սեղմ ժամկետում պատրաստել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկայի ամբողջ գործունեության ֆինանսական արդյունքների, վարձակալական վճարների և հարկային պարտավորությունների վերաբերյալ վերլուծություն և այդ տեղեկանքը ներկայացնել ՀՀ վարչապետին։
Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչությունը պետք է ուսումնասիրություններ անցկացնի շուկայում` աշխատանքային պայմանների խախտումները փաստացի արձանագրելու և օրենսդրության պահանջին համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Արտակարգ իրավիճակների նախարարությանն էլ հանձնարարվել է` ուսումնասիրել շուկայում տեխնիկական պահանջների, այդ թվում` հակահրդեհային անվտանգության ապահովման մասով վիճակը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել օրենսդրության պահանջների կատարման ուղղությամբ։
Այս ամենի արդյունքում, ըստ կառավարության ղեկավարի, պետք է բարենպաստ պայմաններ ապահովվեն շուկաներում, տոնավաճառներում բազմաթիվ աշխատակիցների համար` ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ աշխատանքային պայմանների բարելավման առումով։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ