Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր շարունակվել են տարբեր ոլորտներում կառավարության արդյունաբերական քաղաքականության հստակեցման և այդ ոլորտների զարգացման հեռանկարի ուղղությամբ քննարկումները, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև քիմիական արդյունաբերության խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն։ Քննարկմանը մասնակցել են ոլորտի ձեռնարկությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Վարչապետի հավաստմամբ, բացի վերոնշյալից, քննարկումները նպատակ ունեն նաև ճշտելու համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու գործում պետության աջակցության հնարավորությունները` դրանք քննարկելով մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Քիմիական արդյունաբերության ներկայիս հիմնախնդիրների և զարգացման հեռանկարի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու հրավիրված ընկերությունների ներկայացուցիչներին լսելուց հետո, Տիգրան Սարգսյանն առաջարկել է գործարար համայնքի ներկայացուցիչներին` կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբ ներկայացնել զարգացման իրենց ծրագրերը, նշելով, թե նկարագրված թիրախներին հասնելու համար հատկապես ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում պետությունից` օրենսդրական, սերտիֆիկացման խնդիրների լուծման, վարկավորման, թե՞ այլ։ Նա ընդգծել է, թե արտահանման կարողություններ, երաշխավորված շուկաներ ունեցող և սպառման պահանջարկ վայելող ընկերություններին աջակցելու հարցում պետությունը շահագրգիռ է ու փորձելու է հնարավորությունների սահմաններում օժանդակել այդ ընկերությունների զարգացմանը։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ անցկացվող քննարկումներն ամփոփել և դրանց արդյունքներից ելնելով, յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ ներկայացնել հայեցակարգ։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ